Ու սա այն դեպքում, երբ ներկայումս եվրոպական շուկայում Ռուսաստանից արտահանվող գազի սփոթային գինը հազիվ հասնում է 160 դոլարի: Ինչ վերաբերում է երկարաժամկետ պայմանագրային գներին, ապա, օրինակ, Բելառուսի դեպքում այն կազմում է 127 դոլար, Մոլդովայի դեպքում՝ մոտ 125 դոլար: 2020 թ. մայիսին «Գազպրոմը» 15%-ով իջեցրեց գազի գինը նաև Վրաստան համար:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի՝ Արցախի Հանրապետություն կատարած այցին՝ նշելով, որ «ՀՀ պաշտոնյաների այցերն Արցախ խոչընդոտում են հարաբերությունների կարգավորմանը», փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Վաշինգտոնում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունե կարգություններից հետո Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն ազգային գվարդիայի հազար զինվորական է ուղարկում մայրաքաղաք:
ԱՄՆ Կոնգրեսի Սենատն ու Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի համատեղ նիստում հաստատել են Ջոզեֆ Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում, որոնք կայացել էին նոյեմբերի 3-ին:
Ֆրանսիան հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման ուղիների որոնման օգտին:
Wargonzo նախագծի՝ ՌԴ նախագահի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի պատվիրակությունը նույնպես պատրաստվում է այցելել Մոսկվա:
Իսրայելում գործող «Ազգային անվտանգության ուսումնասիրությունների ինստիտուտը» այդ երկրի նախագահին է ներկայացրել 2021թ․ ընթացքում Իսրայելին սպառնացող մարտահրավերների գնահատականը։
ԱՄՆ-ի Կոլումբիայի շրջանի ոստիկանությունը հայտնում է, որ Վաշինգտոնում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ավելի քան 50 ցուցարար է ձերբակալվել:
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի տասնյակ հազարավոր կողմնակիցներ Վաշինգտոնում բողոքում են նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է դեմոկրատ Ջո Բայդենը, փոխանցում է nbcwashington.com-ը։
Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մեյրիդ Կորիգանն այդ մրցանակին է առաջադրել Ջուլիան Ասանժին, Չելսի Մենինգին և Էդվարդ Սնոունդենին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Նոբելյան կոմիտե ուղարկված Կորիգանի նամակին։
«Մոսկվայում եռակողմ բարձրաստիճան հանդիպումը տրամաբանական կլինի»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով Մոսկվայում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման հավանականությանը։
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ, դատելով աշխարհաքաղաքական և տարածաշրջանային միտումներից, այս հանդիպմամբ, կարծես, առավելապես հետաքրքրված է Ադրբեջանը, որը հետաքրքրված է նաև նոյեմբերի 9-ի հայտարարության ամրապնդմամբ և արագ առարկայացմամբ, քանի որ մի շարք վտանգներ է տեսնում և կանխատեսում։
Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին հայտնել է, որ առկա են երկրի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեի սպանության մեջ Իսրայելի գործուն մասնակցության ապացույցներ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արձակուրդի շրջանակում Նոր տարին դիմավորել է Լոնդոնում’ ընտանիքի ու թոռնիկների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի բաժնից։
Լոնդոնի դատարանը Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին թողել է կալանքի տակ՝ մերժելով ԱՄՆ-ին նրա արտահանձման հարցի քննության ընթացքում նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:
Մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ԱՄՆ-ում աճել է ավելի քան 180 հազարով, մահացել է 1903 մարդ:
Լեհ հայտնիներն ապօրինի պատվաստվել են կորոնավիրուսի դեմ:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքի շտապօգնությանը իշխանությունները հորդորել են սահմանափակել հիվանդներին հավելյալ թթվածնի տրամադրումը այն խնայելու նպատակով, ինչպես նաև խուսափել հիվանդանոցներ տեղափոխել այն հիվանդներին, որոնք չեն կարող ապաքինվել:
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կարծիքով Ռուսաստանը նախ և առաջ պետք է առաջնորդվի սեփական շահերով:
Նիկոլ-դավաճանի բոլոր ելույթների լեյտմոտիվը հանգում է մեկ բանի. այո, ինքը՝ Նիկոլ Վովաևիչը, իր իսկ սիրեցյալն է պատասխանատվություն կրում պարտության համար, բայց ինքը բոլորովին էլ տեղի ունեցած աղետի մեղավորը չէ։
Washington Post-ը ձեռք է բերել «արտառոց» խոսակցության ձայնագրություն. Դոնալդ Թրամփը մեկ ժամ տևած հեռախոսազրույցում ճնշում է գործադրել Ջորջիա նահանգի պետքարտուղար Բրեդ Ռաֆենսպերգերի վրա՝ «գտնելու» բավարար ձայներ՝ ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակը չեղյալ համարելու համար:
Աթենքում հիվանդանոցի վարիչի տեղակալը ստորին շնչառական ուղիների վարակի ախտանշաններով տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո: Առողջապահության նախարարությունը պատվաստանյութի և առաջացած վարակի միջև կապ չի տեսնում:
Աշխարհում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը 23 մլն 183 հազար 704 է, առողջացել է 60 մլն 485 հազար 2 մարդ, մահացել` 1 մլն 850 հազար 916-ը:
Ստեփանակերտի օդանավակայանի բացմանը հաշված օրեր են մնացել։ Ըստ 168․am-ի ռուսական աղբյուրների՝ ակնկալվում է, որ օդակայանը շահագործման կհանձնվի հունվարի առաջին կեսին, որի համար արդեն ռուսական սակրավորների կողմից «Ուրան-6» բազմաֆունկցիոնալ ռոբոտային համալիրի կիրառմամբ ավարտին են հասցվել տեղանքի և դրա հարակից թաղամասերի անվտանգության համար անհրաժեշտ ականազերծման, ինժեներահետախուզական և տեխնիկական բոլոր աշխատանքները։
Իրանն ուրանի 20 տոկոս հարստացման գործընթաց է սկսել Ֆորդոուի միջուկային օբյեկտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է կառավարության խոսնակ Ալի Ռաբիան:
Ռուսաստանի ՊՆ ականազերծման միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են իրենց աշխատանքը Լեռնային Ղարաբաղի սոցիալական նշանակության օբյեկտների տարածքներում (դպրոցներ, զբոսայգիներ, բժշկական հաստատություններ և մարզական օբյեկտներ): Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Էրդողանի Թուրքիան մտադիր է վերանայել Թուրքիայի հանրապետության սահմանները։ Հետաքրքիր մտադրություն ունի Էրդողանի վարչակազմը, որն այլևս չեն թաքցնում։
Դեմոկրատ Նեսնսի Փելոսին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում է վերընտրվել հունվարի 3-ին:
«ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է վերականգնի իր հեղինակությունը, դրա համար մաքսիմալ ջանքեր են հարկավոր Ֆրանսիայից ու ԱՄՆ-ից»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտը՝ անդրադառնալով գալիք տարի Արևմուտքի անելիքներին Արցախյան կարգավորման գործընթացում։