«Գոհունակությամբ ենք հետևում Ադրբեջանի և Հայաստանի միջև դրական զարգացումներին», – այս մասին պետական TRT Haber-ի փոխանցմամբ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
«Ռոսատոմ» կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը խոշոր երկրաշարժից հետո կանգուն մնացած Հայկական ԱԷԿ-ն անվանել է Խորհրդային Միության լավագույն ատոմային նախագիծը։ Նա այդ մասին խոսել է «Ատոմ թանգարանում։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի գործողությունները հանգեցրել են մի աղետի, որը կոչնչացնի Եվրոպան: Այս մասին X սոցիալական մեդիա հարթակում գրել է Հելսինկիի համալսարանի պրոֆեսոր Տուոմաս Մալինենը:
Իսրայելական ռազմական օդանավերը հարվածել են Լիբանանի հարավային մի քանի շրջանների, լսվել են պայթյունների ձայներ։
Թաիլանդի մարտական ինքնաթիռները կընդլայնեն սահմանամերձ շրջաններում կամբոջական զորքերի դիրքերի ռմբակոծությունը՝ նրանց հրթիռահրետանային հարվածների ինտենսիվացման ֆոնին:
Ռուսաստանցիների վստահությունը նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ կազմում է 78%: Սա հետևում է Հանրային կարծիքի հիմնադրամի (ՀԿՀ) կողմից անցկացված հարցմանը, որին մասնակցել են 1500 ռուսներ, հաղորդում է ՀԿՀ մամուլի ծառայությունը։
Երեկ նրանց դիմակն ընկավ։ Խոսքը ոչ թե անվտանգ տների, ավազակախմբերի կամ թմրանյութերի մասին էր, այլ՝ նավթի, հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն՝ խոսելով ԱՄՆ-ի կողմից նավթատար նավի առգրավման մասին։
Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների հետ ծանոթացել է Մոսկվայի Ազգային տնտեսության նվաճումների ցուցահանդեսում (ВДНХ) գտնվող «Ատոմ» թանգարանի ցուցանմուշներին։
Ռուսաստանի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ Եվրամիության կողմից իր ակտիվներն օգտագործելու ծրագրերն անօրինական են:
Թրամփի վարչակազմը ստեղծում է հինգ երկրներից բաղկացած դաշինք՝ հանքանյութերի արդյունահանման, արհեստական բանականության և տեխնոլոգիաների ոլորտում Չինաստանի գերիշխանությանը հակազդելու համար։ Այս մասին հաղորդում է Politico-ն:
Հայաստանի ու Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագիրը վստահություն է ներշնչում, որ Հարավային Կովկասում բացվում է կայուն խաղաղության, անվտանգության և բարգավաճման նոր էջ։
Ուկրաինացի և ամերիկացի պաշտոնյաներն առցանց քննարկել են անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթուղթը։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ ԱՄՆ նախագահը չպետք է միջամտի ԵՄ երկրների ժողովրդավարական գործընթացներին։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) կարող է մասնակցել Ուկրաինայի բնակիչների վրա դեղագործական արտադրանքի փորձարկմանը, հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի քիմիական, կենսաբանական և միջուկային պաշտպանության զորքերի պետ, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևը։
Նա նշել է, որ հուսով է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը կկնքվի որքան հնարավոր է շուտ։ «Հոսով ենք լիաչափ խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման, որը կայունություն կերաշխավորի Հարավային Կովկասում»,- ասել է Տոկաեւը։
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքն անդրադարձել է դեկտեմբերի 5-ին Բաքվում կայացած «Մշակութային ժառանգությունը և վերադարձի իրավունքը» միջազգային կոնֆերանսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին.
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հերթական անգամ բաց տեքստով արձանագրում է այն, ինչ վաղուց ակնհայտ է․ Հայաստանը չի կարող անսահմանափակ ժամանակով միաժամանակ մնալ թե՛ ԵՄ-ի, թե՛ ԵԱՏՄ-ի տիրույթում։
Փոխավարչապետ Մհեր Գրիգորյանը հաստատում է՝ օրերս Գաբալայում Ադրբեջանի փոխավարչապետ Շահին Մուստաֆաևի հետ քննարկել են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը: Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
Ուկրաինական հակամարտությունը մոտենում է իր ավարտին, և վերջնական համաձայնագրի հասնելու խոչընդոտները աստիճանաբար վերանում են: Այս մասին գրել է բրիտանական The Spectator ամսագրի սյունակագիր Օուեն Մեթյուզը:
Թաիլանդի թագավոր Մախա Վաչիրալոնգկորնը (Ռամա Х) հավանություն է տվել երկրի Ազգային ասամբլեայի (խորհրդարանի) Ներկայացուցիչների պալատի ցրման հրամանագրին։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ շուտով կստորագրի Միացյալ Նահանգների 2026 ֆինանսական տարվա պաշտպանության բյուջեն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել, որ Միացյալ Նահանգները կարող է նորից հարված հասցնել Իրանին, եթե երկրի ղեկավարությունը Վաշինգտոնի հետ գործարքի չգնա եւ շարունակի հրթիռային ծրագրի իրականացումը։
Թուրքիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման դիվանագիտական նախաձեռնություններին։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշգաբադում ընթացող Խաղաղության եւ վստահության միջազգային համաժողովում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Թուրքմենստան, որտեղ կմասնակցի մի շարք միջոցառումների և կանցկացնի երկկողմ հանդիպումներ։
Ուկրաինական հակամարտությունը կարող է վերածվել Երրորդ համաշխարհային պատերազմի։ Այս մասին Սպիտակ տանը կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է РИА Новостиն։
Գրաֆիկական պրոցեսորներ մշակող Nvidia ընկերության գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը The Financial Times-ի կողմից ճանաչվել է «Տարվա մարդ»։ Այս մասին հաղորդվել է թերթի կայքում։
Թուրքմենստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի հետ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ներկայացուցիչ կուղարկի Եվրոպայում այս շաբաթավերջին Ուկրաինայի հարցով կայանալիք բանակցություններին մասնակցելու համար, եթե հրադադարի համաձայնագրի հարցում առաջընթաց գրանցելու լավ հնարավորություն լինի։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Եվրոպան պետք է օգնի Ուկրաինային դժվար ընտրություն կատարել: Տարածքային հարցը հատկապես բարդ է, հաղորդում է CNN Turk-ը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին միակ մարդն է, ում դուր չի գալիս Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության կարգավորման իր ծրագիրը։ Այս մասին Թրամփն ասել է Սպիտակ տանը լրագրողներին հետ հանդիպման ժամանակ: