Վրաստանում գործազրկության մակարդակը 2022 թվականի առաջին եռամսյակում գերազանցել է 19 տոկոսը
Վրաստանում գործազրկության մակարդակն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 2,5 տոկոսային կետով՝ հասնելով 19,4 տոկոսի: Այդ մասին ասված Վրաստանի «Սաքստատ» վիճակագրության ազգային ծառայության՝ մայիսի 20-ին հրապարակված հաշվետվությունում։
Ծառայության տվյալներով՝ քաղաքներում գործազրկության մակարդակը բարձր Է, քան գյուղական վայրերում: Հունվարին, փետրվարին եւ մարտին քաղաքային բնակիչների 20,5 տոկոսը պաշտոնապես աշխատանքի տեղավորված չի եղել, ինչը 3,1 տոկոսային կետով պակաս Է 2021 թվականի նույն տվյալների համեմատությամբ:
Գյուղերում գործազրկության մակարդակը կազմել է17,8 տոկոս՝ 1,5 տոկոսային կետով պակաս, քան 2021 թվականին: Առաջին եռամսյակում տղամարդկանց 21,4 տոկոսն աշխատանքի տեղավորված չի եղել, ինչը 2,7 տոկոսային կետով պակաս է 2021 թվականի տվյալների համեմատությամբ: Կանանց շրջանում գործազրկության մակարդակը կազմել է 16,8 տոկոս՝ 2,2 տոկոսային կետով պակաս: Ծառայության տեղեկատվությամբ՝ առաջին եռամսյակում կրճատվել է վարձու աշխատողների թիվն ինքնազբաղվածների համեմատությամբ: Ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին վարձու աշխատողների բաժինն աշխատանքի տեղավորված բնակչության թվում կազմել է 68,1 տոկոս, ինչ վերաբերում է ինքնազբաղվածներին, ապա դրանք կազմել են 31,9 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: