ԱՄՆ-ն կարծում է, որ Շվեդիայի, Ֆինլանդիայի և Թուրքիայի միջև ծագած խնդիրները կարող են լուծվել
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտնել է, որ Թուրքիայի մտահոգությունները՝ կապված ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հետ, կարող են կարգավորվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Սալիվանը նշել է, որ Սպիտակ տան ղեկավարը հանդիպել է Շվեդիայի և Ֆինլանդիայի ղեկավարների հետ՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը լիովին աջակցում է այդ երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացին։
«Մենք կարծում ենք, որ Թուրքիայի մտահոգությունները Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ, որոնք արտահայտվել են նախագահ Էրդողանի և այլ պաշտոնյաների կողմից, կարող են քննարկվել և լուծվել», ասել է Սալիվանը, հավելելով, որ խնդիրն անհրաժեշտ է լուծել Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի միջև
Նա նաև հիշեցրել է, որ նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընին:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության համար Թուրքիան ևս պետք է համաձայնություն տա։ Ուրբաթ օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, սակայն, որ Շվեդիան և Ֆինլանդիան կարծես «ահաբեկչական կազմակերպությունների հյուրատուն» լինեն և ընդգծել է, որ ջերմ չեն նայում այդ երկրների անդամակցությանը դաշինքին։ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը, իր հերթին, «Reuters»-ի հետ զրույցում շեշտել է, որ Անկարան Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության առջև դուռը չի փակել, բայց երկու երկրները պետք է հստակ քայլեր անեն ՔԲԿ-ի և Գյուլենական շարժման գործունեության դեմ։