168.am-ի իրանական աղբյուրները հայտնել են, որ հունվարի 8-ի ուշ երեկոյան և ամբողջ գիշերը խիստ ճգնաժամային իրավիճակ է եղել Իրանում՝ վերջին 12 օրերի բողոքի և անհնազանդության ակցիաների պիկն է եղել:
Եղել են բախումներ մի կողմից անվտանգության ուժերի, իսկ մյուսից՝ ցուցարարների մեջ ներթափանցած արմատական տրամադրություններով անձանց և սադրիչների միջև։ Երկու կողմից էլ կան զոհեր և վիրավորներ։
Կառույցի տվյալներով ուրբաթ վաղ առավոտյան համացանցը երկրի տարածքում շարունակում էր անջատված մնալ։
Թրամփը նշել է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունն, ընդհանուր առմամբ, չի ազդում ԱՄՆ-ի վրա:
Հռոմի պապը նաև հավելել է, որ հույսով սպասում է Պոլսո հայոց պատրիարքի հետ հետագա հանդիպումներին։
Թրամփը հրաժարվել է պատասխանել այն հարցին՝ արդյոք լցանավի կալանումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է իրեն։
Թայվանի հարցը Չինաստանի ներքին գործն է։ Այս մասին, ինչպես հաղորդում է РИА Новости-ն, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինը:
Մասնակիցները երթով շարժվել են մայրաքաղաքի արևմուտքում գտնվող Ալի Պրիմերա այգուց մինչև քաղաքի կենտրոնում գտնվող Պլազա Օ’Լիրի հրապարակ։
Այդ հարվածների հետևանքով 100-ից ավելի մարդ է զոհվել։
ԱՄՆ վարչակազմը համաձայնության է եկել Ուկրաինայի հետ խաղաղության ծրագրի գրեթե բոլոր կետերի վերաբերյալ և այժմ սպասում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատասխանին: Այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրին։
Կողմերը համաձայնել են շարունակել սերտ համակարգումը երկու երկրների համապատասխան հաստատությունների միջև՝ համատեղ համաձայնությունների իրականացումն ապահովելու, սիրիացի և թուրք ժողովուրդների շահերը սպասարկելու և տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հեռանկարներն ամրապնդելու համար։
Տարբեր իրավապաշտպան կազմակերպություններ հաղորդում են ցույցերի մի քանի օրվա ընթացքում 31-ից 45 զոհի մասին։ Իրանական ԶԼՄ-ները հայտնել են 21 զոհի մասին։ Զոհերի թվում կան նաև իրավապահներ։
Le Monde թերթը հաղորդում է, որ Ֆրանսիայից բացի այս առևտրային համաձայնագիրը մերժելու մասին են հայտարարել նաև Լեհաստանը, Ավստրիան, Հունգարիան և Իռլանդիան։
Զոհերի և վիրավորների ճշգրիտ թիվը դեռևս անհայտ է
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ջանք չեն խնայում օրենքի շրջանակներում ցուցարարների օրինական պահանջները բավարարելու համար։
Թրամփը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ն Վենեսուելայում իր գործողությամբ «կայունություն է բերել տարածաշրջանում»։
Նա նշել է, որ ուշադիր հետևում է Իրանում տեղի ունեցող ցույցերին։
Օրեր առաջ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ նա ճնշում է գործադրել՝ հայ-ադրբեջանական խաղաղության հաստատման նպատակով, գրեթե աննկատ մնաց՝ չնայած դրա բացառիկ կարևորությանը։
Վերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար, ըստ Վրաստանի ճանապարհների դեպարտամենտի։
Կուբան լուրջ դժվարությունների մեջ է։
Ամերիկացի սենատոր Լինդսի Գրեհեմը հունվարի 8-ին հայտնել էր, որ հանդիպում է ունեցել Դոնալդ Թրամփի հետ, և վերջինս հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների նախագծին
Միջադեպից հետո ցույցեր են տեղի ունեցել Մինեապոլիսում, Նյու Յորքում, Վաշինգտոնում, Չիկագոյում, Սիեթլում, Ֆինիքսում, Օռլանդոյում և այլուր։
Բախումները սաստկացել են հունվարի 8–ին։
ԱԺ խոսնակը չի բացահայտել` որտեղից տվյալները, թե ՀՀ–ն վերահսկում է 110ք/կմ Ադրբեջանի տարածք
Նշենք, որ ՊՍԺ-ն Ֆրանսիայի Սուպերգավաթը նվաճեց 4-րդ տարին անընդմեջ։
«Իրանի մեծ ժողովուրդ, ամբողջ աշխարհը նայում է ձեզ։ Դուրս եկեք փողոց և բարձրաձայնեք ձեր պահանջները մեկ ճակատով», – ասվում է Փահլավիի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ 46–ամյա Էուլջեքչյանը Հայաստանի և Լիբանանի քաղաքացի է: Ադրբեջանական զինված ուժերը Արցախում նրան առևանգել են 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնագրից մեկ օր անց, որը վերջ դրեց Արցախյան 44–օրյա պատերազմին։
Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության՝ 2024 թվականին ծնվել է ընդհանուր առմամբ 39 հազար 483 երեխա։
Դեկտեմբերի 28-ից Իրանի Իսլամական Հանրապետությունում բռնկված բողոքի մասշտաբային ակցիաները շարունակվում են։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Իրանի ԿԲ-ի տվյալներով՝ գնաճի տարեկան ցուցանիշը հասել է 38,9 տոկոսի, ազգային արժույթը կտրուկ արժեզրկվել է։ Մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերածվել են ոստիկանության հետ բախումների։
Ավելի վաղ 168.am-ը փոխանցել էր՝ ԱՄՆ սենատը կարող է քննարկել և ընդունել բանաձև, որով կսահմանափակվի նախագահ Դոնալդ Թրամփի