Ըստ բաց աղբյուրների տարածած տեղեկության՝ ադրբեջանական զինված ուժերը խաղաղ բնակչության ուղղությամբ կիրառում են տարբեր խոշոր տրամաչափի զենքեր, այդ թվում՝ հրետանի։ Այդ առնչությամբ ահազանգեր են ստացվել նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։
Ադրբեջանի և Ղարաբաղի միջև երկխոսության ապահովման համար անհապաղ հրադադարի անհրաժեշտություն կա։ Տեղեկությունը X-ի իր էջում հայտնել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Ինչպես նախորդիվ, այնպես էլ այժմ ադրբեջանական պաշտոնական հաղորդագրություններում և ԶԼՄ-ներում շարունակում է տեղ գտնել այն կեղծ պնդումը, համաձայն որի Լեռնային Ղարաբաղում առկա են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա և անձնակազմ:
Սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում բրիֆինգի են հրավիրվել Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները, որին մասնակցել են Ադրբեջանի նախագահի օգնական-Ալիևի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը և երկրի փոխարտգործնախարար Ֆարիզ Ռզաևը:
Ագրեսիայի ալիքը գալիս է Հայաստանի ուղղությամբ` երկրի հյուսիսը հարավից կտրելու հեռանկարով։ Պատահական չէ օրերս ակտիվացած խոսույթը «Զանգեզուրյան միջանցքի» մասին, որը, ըստ Բաքվի ու Անկարայի, կարող է բացվել արդեն այս տարի։ Դրան է նպաստում նաև միջազգային իրավիճակը, այդ թվում` նոր ձևավորվող տրանսպորտային ճարտարապետությունը, ինչը մասին օրերս գրել էի։
Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության դեմ: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Արցախի ներկայացուցչության տարածած հաղորդագրությունից:
Փաշինյանը 07.10.2020թ. հայտարարեց, որ Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, հետո հայտարարեց այլ բան. Զախարովա
Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Լեռնային Ղարաբաղի տարածքում պայթյուններով ու ծանր հրետանու կիրառմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն սկսել է Արցախի ժողովրդի նկատմամբ ցեղասպան քաղաքականության արյունալի փուլի իրագործումը։ Արցախի Պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ «X»-ում (նախկին Թվիթեր) կատարած իր գրառմամբ նման գնահատական է տվել սեպտեմբերի 19-ին ԼՂ-ում Ադրբեջանի կողմից սկսված ռազմական գործողություններին։
Ռուսական շոշորագույն «Russia Today» հոլդինգի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը Ադրբեջանի ողմից Արցախի ողջ սահմանի երկայնքով, ինչպես նաև մայրաքաղաք Ստեփանակերտի հրետակոծությունից հետո ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Փաստաթուղթը պետք է ապահովի Ադրբեջանի և Հայաստանի շահերի հավասարակշռությունը. Զախարովա
Թուրքական կողմից պաշտոնական դիմում մենք չենք ստացել. Մարիա Զախարովա
Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլին նրան բնութագրել է որպես «երկրում Հնդկաստանի հետախուզական գործակալության ղեկավար»։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ «անցկացվող միջոցառումների մասին տեղեկացվել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը և թուրք-ռուսական մոնիթորինգային կենտրոնի ղեկավարությունը
Երկրները հայտարարել են Չինաստանի պատասխանատվությունը ՄԱԿ-ի կանոնադրությունը պահպանելու համար և մտահոգություն հայտնել Արևելաչինական և Հարավչինական ծովերում տիրող իրադրության վերաբերյալ։
Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանը կեղծ ահաբեկչական մեղադրանքը հնչեցնելով Արցախի հասցեին, այս պահին տարբեր ռազմական օբյեկտների ուղղությամբ, տարբեր միջոցներով, զինատեսակներով կրակ է բացել: Առաջնահերթ թիրախներ են ընտրվել, որոնք այս պահին կրակի տակ են: Այս պահին հստակ չի, թե քաղաքացիական օբյեկտները ևս թիրախավորվում ե՞ն, թե՞ ոչ, բայց հարվածները շարունակվում են»:
Սինգհ Նիջարը սպանվել էր Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում հունիսի 18-ին, երբ երկու դիմակավորված անձինք մոտեցել էին նրա մեքենային և կրակել նրա վրա, երբ նա կայանված մեքենայում էր։
Անդրադառնալով դիտարկմանը, որ թեև Լաչինի միջանցքով և Աղդամով Արցախ է հասել հումանիտար բեռ, սակայն Ադրբեջանը թույլ չի տալիս Լաչինի միջանցքի լիակատար վերագործարկումը՝ դեսպանը կարևորեց բնակչությանը մարդասիրական աջակցության տրամադրման համաձայնությունը, դրա իրականացումը, ԵՄ-ն աջակցում է դրան:
Նախարարների հանդիպումը, որի ժամանակ ստորագրվել է փաստաթուղթը, տեղի է ունեցել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում։
«Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնության շրջանակներում Բելգիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեդիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Կիպրոսի և Մեծ Բրիտանիայի հայ համայնքների ղեկավարները սեպտեմբերի 15-ին առցանց հանդիպում են անցկացրել՝ քննարկելու նախաձեռնության առաջիկա անելիքները։
ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, հանդես գալով Լամպեդուզայում կայացած մամուլի ասուլիսում, ներկայացրել է 10 կետից բաղկացած ծրագիր միգրացիոն հարցում Իտալիային աջակցելու համար։
2023 թվականի սեպտեմբերի 18-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տրանսպորտային միջոցներով Լաչինի միջանցքով և Ակնա (Աղդամ)- Ստեփանակերտ ճանապարհով Արցախ է բերվել շուրջ 28 տոննա հումանիտար բեռ, որը պարունակում է ցորենի ալյուր, բժշկական պարագաներ և հիգիենայի միջոցներ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 16-ին հայտարարել էր, որ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանբին, Վլադիմիր Պուտինին, Իլհամ Ալիևին առաջարկել է քառակողմ հանդիպում անցկացնել Լեռնային Ղարաբաղի հարցով։
Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը` շեշտելով Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժն ապահովելու կարևորությունը` ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի երկու որոշումներին համապատասխան:
Իրանի կողմից ազատ արձակված 5 բանտարկյալները ԱՄՆ-ի և Իրանի երկքաղաքացիներ են։ Նրանց Դոհայում դիմավորել են ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, և այժմ նրանք Վաշինգտոն մեկնելու ճանապարհին են։
Ադրբեջանի պնդումները, թե Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծել է վարչակարգ, իրականության հետ որեւէ աղերս չունեն: Հայաստանի Հանրապետության աջակցությունը Լեռնային Ղարաբաղին ունի հումանիտար բնույթ, ինչի անհրաժեշտությունը ավելի է ընդգծվում Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ծավալվող հումանիտար ճգնաժամով:
Մեծ Բրիտանիան աշխարհում յոթերորդ տեղն է զբաղեցնում երկարակյացների թվով և իններորդը՝ բնակչության ընդհանուր թվաքանակում ունեցած նրանց բաժնով:
Այս որոշմամբ հարյուրավոր քարավանատներից մանրակրկիտ կերպով ընտրված 54 քարավանատները պաշտոնապես դարձել են Իրանի 27-րդ նյութական մշակութային ժառանգությունը, որ գրանցված է ամբողջ աշխարհում:
2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Վրաստանում ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 14 մլրդ դոլար, այս տեղեկությունը տարածում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat)։
«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրա Կարապետյանն անտեղի է համարում քննադատությունները, թե ինչու են Արցախի իշխանությունները համաձայնել, որ Բերձորի միջանցքին զուգահեռ՝ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով ևս արտասահմանյան բեռներ մտնեն Արցախ: