Հութիները հայտնել են Կարմիր ծովում ամերիկյան էսկադրային ավիակրի գնդակոծման մասին
Եմենի «Անսար Ալլահ» խռովարար շարժումը (հութիներ) հայտարարել է, որ Կարմիր ծովում հրթիռային հարված է հասցրել USS Gravely էսկադրային ավիակրին։ Այդ մասին հութիների զինված ուժերը հայտարարություն են տարածել։
«Եմենի ռազմածովային ուժերը… մի քանի հականավային հրթիռ են արձակել Կարմիր ծովում ամերիկյան USS Gravely էսկադրային ավիակրի ուղղությամբ», – հայտարարությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաղորդել էր, որ USS Gravely էսկադրային ավիակիրը խոցել է հրթիռը, որը հունվարի 30-ին «արձակել են Իրանի աջակցությունը վայելող հութի զինյալները»։ CENTCOM-ում նշել են, որ տուժածների կամ ավերածությունների մասին հաղորդումներ չեն ստացվել:
Գազայի հատվածում հակամարտության սրումից հետո «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է, որ հարվածներ կհասցնի Իսրայելի տարածքին և թույլ չի տա նավերին անցնել Կարմիր ծովի ջրերով ու Բաբ էլ Մանդեբի նեղուցով, մինչև պաղեստինյան անկլավում ռազմական գործողությունները չդադարեն:
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մի քանի հարված են հասցրել Եմենում հութիների օբյեկտներին, սակայն նրանց հարձակումները չեն դադարել: