Բաժիններ՝

Նիդեռլանդները, Գերմանիան և Լեհաստանը միջանցք կստեղծեն ռազմական տեխնիկա տեղափոխելու համար

Նիդեռլանդները, Գերմանիան և Լեհաստանը հռչակագիր են ստորագրել ռազմական միջանցք ստեղծելու մասին`զորքեր և ռազմական տեխնիկա տեղափոխելու նպատակով: Այս մասին հայտարարել է Նիդեռլանդների պաշտպանության նախարար Կայսա Օլոնգրենը։

«Մեզ ռազմական Շենգեն է անհրաժեշտ՝ ռազմական անձնակազմն ու տեխնիկան ավելի արագ և արդյունավետ տեղափոխելու համար: Դա Եվրոպան ավելի ուժեղ կդարձնի: Մենք կարևոր քայլ ենք արել. Լեհաստանը, Գերմանիան և Նիդեռլանդները հռչակագիր են ստորագրել ռազմական միջանցք ստեղծելու մասին», – գրել է Օլոնգրենը X սոցիալական ցանցում:

2023 թ․ նոյեմբերին ՆԱՏՕ-ի թիկունքային ապահովման լոգիստիկայի միացյալ հրամանատարության ղեկավար Ալեքսանդեր Զոլֆրանկը Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել էր «ռազմական Շենգեն» ստեղծելու ցանկության մասին, որի շրջանակներում դաշինքի երկրների զորքերը կկարողանան ազատ տեղաշարժվել։ Ներկայում մարդկանց և զինամթերք տեղափոխելիս ՆԱՏՕ-ի ուժերը խոչընդոտների են բախվում մի շարք ազգային կանոնակարգերի պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս