Բաժիններ՝

Չինաստանը հայտարարել է, որ ցանկանում է առողջ հարաբերություններ զարգացնել ԱՄՆ-ի հետ

Չինաստանը ցանկանում է առողջ հարաբերություններ զարգացնել Միացյալ Նահանգների հետ՝ անկախ այն բանից, թե ով կհաղթի նոյեմբերին անցկացվելիք նախագահական ընտրություններում։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՉԺՀ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։

«Անկախ այն բանից, թե ով կընտրվի ԱՄՆ հաջորդ նախագահ, մենք հուսով ենք, որ ամերիկյան կողմը կշարժվի Չինաստանին ընդառաջ, ինչպես նաև կնպաստի չին-ամերիկյան հարաբերությունների կայուն, առողջ և հաստատուն զարգացմանը՝ հենվելով փոխադարձ հարգանքի, խաղաղ համակեցության և ընդհանուր շահերի սկզբունքների վրա», – Վան Վենբինի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն։

Պաշտոնյան հավելել է, որ Չինաստանը կշարունակի պաշտպանել իր ինքնիշխանությունը և զարգացման շահերը։

«Չինաստանը հավատարիմ է այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին և չի միջամտում ԱՄՆ ընտրություններին», – ընդգծել է դիվանագետը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031