Նրա խոսքով՝ Արևմուտքի նման քայլերը կարող են ավելացնել էսկալացիայի վտանգը Հարավային Կովկասում։
Կիևի համար ռազմաճակատում իրավիճակը վատթարանում է օրեցօր և շուտով կանցնի անշրջելիության շեմը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները պետք է կարգավորվեն անցյալ շաբաթ իր և նախագահ Դոնալդ Թրամփի միջև տեղի ունեցած հրապարակային վեճից հետո, հաղորդում է Reuters գործակալությունը։
Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բրետանում շոգի պատճառով տրանսֆորմատորի հետ կապված միջադեպի հետևանքով մոտ 68 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության։ Այս մասին հայտնել է Ֆինիստեր դեպարտամենտի պրեֆեկտուրան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ Անկարան ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության ձեռքբերում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի մասնակցի հունիսի 25–26-ը Լեհաստանի Գդանսկ քաղաքում նախատեսված Ուկրաինայի վերակառուցման վերաբերյալ միջազգային համաժողովին։ Ուկրաինական պատվիրակությունը կգլխավորի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։
Ռուսաստանի ՀՕՊ միջոցները գիշերը Ռուսաստանի մարզերի և Ազովի ու Սև ծովերի վրա ոչնչացրել են ավելի քան 320 ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Վիրավոր Հայկ Թորոյանի մարմնի մասերն ադրբեջանցիները անդամահատել էին, ապա գլխատել, հետո նկարները տարածել սոցցանցերում. Արաքս Մելքոնյան
Հիմա հայտարարվում է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթվա սպասվող այցի մասին, ով, ի դեպ, նախատեսում է այցելել ոչ միայն Հայաստան, այլև` Ադրբեջան։
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտնել է, որ ԱՄՆ-ի կողմից մշակվող «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի առաջին փորձարկումը հաջող է անցել։
#ՀԻՄԱ. ԱՍՈՒԼԻՍ «Վ.Թ. ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԸ ԸՆԴԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ` ՄԻԵԴ ՎՃՌԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ». #ՈՒՂԻՂ
Թուրքիայի Կաստամոնու նահանգում, Քուշքայասը գյուղի մի տան մոտ, ընկել և բռնկվել է անօդաչու թռչող սարք, հայտնել է Milliyet թերթը։
Օմանը, ՄԱԿ-ի Միջազգային ծովային կազմակերպության (ՄԾԿ) հետ համակարգմամբ, ժամանակավոր տարանցիկ միջանցք է բացել Հորմուզի նեղուցում, որտեղով անցումը կիրականացվի առանց տուրքերի գանձման: Այս մասին ասվում է սուլթանության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
Ես լիովին հասկանում եմ Թրամփի դժգոհությունը ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից Իրանի հարցում: Այս մասին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ առաջին կանգառը կատարելով Արաբական Միացյալ Էմիրություններում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
«Սա՞ է այն Հայաստանը, որը ցանկանում ենք ներկայացնել աշխարհին»:
Տեղական բռնապետը շարժվում է մի քանի գրոշ աշխատելու մղումով, իսկ ադրբեջանցիները հայկական շահերի հաշվին իրենց պահանջներն ու ձգտումները վերածում են մշտական սպառնալիքի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
ԱՄՆ Կոնգրեսում Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող սենատորները պահանջում են ստուգում անցկացնել երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով 250 դոլարանոց թղթադրամի պատրաստման համար միջոցների հատկացումների վերաբերյալ։ Այս մասին Axios պորտալը հայտնել է՝ հղում անելով աղբյուրներին։
Այն, որ Հայաստանի եվրոպական ինտեգրումը փուչիկ է, անառարկելի և ակնհայտ փաստ է: Միամիտ ընթերցողի մոտ կարող է հարց առաջանալ՝ ինչո՞ւ է այդ դեպքում Փաշինյանը դարձել այդ «հեքիաթի» հիմնական ջատագովը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սենատի ընդունած «անիմաստ» բանաձևը, որը սահմանափակում է իր ռազմական իրավասություններն Իրանի դեմ հակամարտությունում, կդժվարացնի Թեհրանի հետ իր բանակցությունները։
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ներկայացուցիչների պալատի կողմից ավելի վաղ ընդունված բանաձևին, որը երկրի նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է անում դադարեցնել ամերիկյան զինված ուժերի օգտագործումը Իրանի դեմ ռազմական գործողություններ վարելու համար, գրում է The Hill-ը։
Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան, հաղորդում է ադրբեջանական Report գործակալությունը՝ հղում անելով Միլի Մեջլիսի մամուլի ծառայությանը։
SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկի կարողությունը նվազել է $1 տրլն-ից ցածր՝ հասնելով $957 մլրդ-ի։ Այդ մասին հետևում է Bloomberg գործակալության հրապարակած «Միլիարդատերերի ինդեքսից» (Bloomberg Billionaires Index), որը հաշվարկվում է, մասնավորապես, ընկերությունների բաժնետոմսերի արժեքի հիման վրա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտարարել է, որ իր դիրքորոշման հետ չհամաձայնող սենատորները պետք է «դասընթացներ անցնել»՝ ի պատասխան հանրապետական Թեդ Քրուզի կողմից Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ հնչած քննադատության, հաղորդում է CBS News-ը։
ԱՄՆ քաղաքացիության համար դիմում ներկայացնելու արժեքը կարող է գրեթե կրկնապատկվել Թրամփի վարչակազմի նոր առաջարկի շրջանակում, որը նախատեսում է վճարների մինչև 80% բարձրացում և ցածր եկամուտ ունեցող դիմորդների համար զեղչերի կամ վճարումից ազատման չեղարկում, հաղորդում է NBC News-ը։
Երկարամյա պահպանողական մեկնաբան Թաքեր Կառլսոնը փոդքաստի ժամանակ հայտարարել է, որ նոյեմբերին անցկացվելիք միջանկյալ ընտրությունների նախաշեմին «չի աջակցի Հանրապետական կուսակցությանը»՝ փաստացիորեն հեռավորություն պահելով այն քաղաքական ուժից, որին նա հրապարակայնորեն պաշտպանում էր տասնամյակներ շարունակ, դրանց թվում՝ Fox News Channel-ի ամենահայտնի հաղորդավարներից մեկը եղած ժամանակահատվածում։
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն կգլխավորի ուկրաինական պատվիրակությունը Գդանսկում անցկացվելիք Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովում (URC-2026)՝ նախագահ Վլադիմիր Զելենսկու փոխարեն։ Դրա մասին նա հայտնել է սոցիալական ցանցերում հունիսի 23-ին։
Հունիսի 23-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը և «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությունը ստորագրեցին համագործակցության հուշագիր ՝ աջակցելու երիտասարդների հնարավորությունների ընդլայնման, հմտությունների կատարելագործման և զբաղվածության մեծացման նախաձեռնություններին։
2026 թ. հունիսի 22-ին, Միջազգային խաղաղաշինության շաբաթվա շրջանակներում, ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը, Ջիբութիի մշտական ներկայացուցչության և ՄԱԿ Ցեղասպանության կանխարգելման և պաշտպանելու պատասխանատվության գրասենյակի (OSAPG) հետ համատեղ, կազմակերպեց «Գործընկերություններ՝ կանխարգելումը խաղաղաշինության մեջ ինտեգրելու համար. քաղաքականությունից դեպի պրակտիկա» խորագրով հարակից միջոցառում։ Այս մասին տեղեկացնում են ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից:
Ինչպես փոխանցում է Reuters-ը, այս մասին հայտնել է Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկոռնյուն։ Ըստ աղբյուրի՝ ռեկորդային բարձր ջերմաստիճանի ալիքը տարածվել է եվրոպական մի շարք երկրներում՝ ընդգրկելով Մեծ Բրիտանիան, Իտալիան, Շվեյցարիան և Իսպանիան։ Շոգի պատճառով խափանվել է դպրոցների աշխատանքը, փակվել են զբոսաշրջային վայրերը, այդ թվում՝ Էյֆելյան աշտարակը։