Պաշտոնական հայտարարության մեջ կառույցը կոչ է արել երկրի քաղաքացիներին պահպանել ներքին միասնությունը, ամրապնդել ազգային ճակատը և ակտիվորեն մասնակցել ռազմական մոբիլիզացիոն դասընթացներին՝ արտաքին սպառնալիքներին դիմակայելու և Պաղեստինին աջակցելու համար։
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատասխանատու համարելով Հորմուզի նեղուցում ստեղծված ճգնաժամի և նավագնացության արգելափակման համար։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, «Արդարություն և զարգացում» կուսակցության (AK Parti) Անկարայի կառույցի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է երկրում որակյալ ընդդիմության լուրջ պակասի մասին։
«Nefes» պարբերականի իր հերթական հոդվածում թուրք հանրահայտ վերլուծաբան Սոներ Յալչընն անդրադարձել է համաշխարհային տնտեսական ուժերի վերադասավորմանը և կոչ արել Անկարային՝ վերանայել իր արտաքին քաղաքական հին սովորությունները:
Թուրքիայի արտաքին քաղաքականության վերակողմնորոշման և աշխարհաքաղաքական նոր մարտահրավերների մասին ուշագրավ հոդվածով է հանդես եկել թուրք վերլուծաբան Սոներ Յալչընը «Nefes» պարբերականում՝ անդրադառնալով երկրի քաղաքական էլիտայի, մասնավորապես՝ ընդդիմության առաջնորդ Օզգյուր Օզելի առջև ծառացած «աշխարհաքաղաքական հասունության քննությանը»։
ՆԱՏՕ-ն ուսումնասիրում է էժան ակուստիկ սենսորների միջոցով անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման ուկրաինական փորձը։ Խոսքը սովորական միկրոֆոնների բազայի վրա ստեղծված համակարգերի մասին է, որոնք ֆիքսում են ԱԹՍ-ների շարժիչների ձայնը և օգնում որոշել դրանց շարժման հետագիծն օդում։
Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել Լիբանանի տարածքային ամբողջականությունը երաշխավորելու հարցում։ Այս մասին հաղորդում է «Reuters» լրատվական գործակալությունը։
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը մանրամասներ է հայտնել Շվեյցարիայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներից հետո բանակցությունների տապալման և իրանական պատվիրակության դեմոնստրատիվ քայլի մասին։
Հորմուզի նեղուցի վերահսկողությունն իրականացվելու է համապատասխան օրենքների համաձայն և Իրանի կողմից սահմանված կարգերի շրջանակներում։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի (Մեջլիսի) խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
Եվրախորհրդարանի «Հայրենասերներ հանուն Եվրոպայի» ծայրահեղ աջ խմբակցությունը հայտնվել է ֆինանսական սկանդալի կենտրոնում, երբ աուդիտը բացահայտել է ԵՄ միջոցների ոչ նպատակային օգտագործում, գրում է Politico-ն։
Հունիսի 22-ին Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում տեղի ունեցավ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության տնօրեն Բրիս Ռոքֆոյի՝ ՀՀ Բարեկամության շքանշանի հանձնման հանդիսավոր արարողությունը։ Հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
Ռուսաստանն ու Իրանը Մոսկվայում կայացած արտաքին գործերի նախարարությունների խորհրդակցությունների ընթացքում ընդգծել են Իսրայելի զորքերի Լիբանանից հնարավորինս շուտ դուրսբերման անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ն։
Ադրբեջանի պատվիրակությունը՝ Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի գլխավորությամբ, կմասնակցի Իրանի նախկին Գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
Թուրքիայի Ռիզե նահանգի Իքիզդերե շրջանի Անզեր լեռնային արոտավայրում արտադրվում է հայտնի Անզերի մեղրը։
Գործարար և վրացական հյուրընկալության ոլորտի ականավոր ներկայացուցիչ Թեմուր Ուգուլավան մահացել է ծանր հիվանդությունից հետո։
Կողմերն ընդգծել են, որ հակամարտության բոլոր մասնակիցների կողմից այս պայմանավորվածությունների խիստ պահպանումը վճռորոշ նշանակություն ունի Պարսից ծոցի գոտում և ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքում կայունության վերականգնման համար։
ԱՄՆ ֆինանսների նախարարության Արտաքին ակտիվների վերահսկման վարչությունը՝ OFAC-ը, ընդհանուր լիցենզիա է տրամադրել իրանական նավթի, նավթաքիմիական արտադրանքի և նավթամթերքի հետ կապված գործարքների համար, այս մասին հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) հայտնել է, որ Լիբանանի հարավային շրջաններին հասցված իսրայելական ավիահարվածների հետևանքով բնակարանային ենթակառուցվածքներին պատճառվել է շուրջ 1,38 միլիարդ դոլարի ուղղակի վնաս։ Կազմակերպության զեկույցը հրապարակվել է X սոցիալական ցանցում։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Մուհամմեդ բին Աբդուռահման Ալ Թանիի հետ։
Թուրքիայի և Իրաքի նավթատարի մասին։ Ըստ նրա՝ հուլիսին լրանում է Թուրքիայի և Իրաքի միջև նավթամուղի համաձայնագրի ժամկետը և սպասվում է, որ այն կերկարաձգվի։ Աքյեների պնդմամբ՝ Իրաքի հետ կնքվի նոր էներգետիկ համաձայնագիր 5-10 տարի ժամկետով։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը պաշտոնից հեռանալու մասին հրապարակային հայտարարությունից հետո փակ ուղերձով դիմել է կառավարական նստավայրի աշխատակիցներին՝ շնորհակալություն հայտնելով նրանց կատարած աշխատանքի համար։
2026-ի մայիսի վերջի դրությամբ Ֆրանսիայում տուր փաթեթների ամրագրումների շուկայում անկում է գրանցվել։
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ժամանել է Հնդկաստան, որտեղ նախատեսված է ԲՐԻՔՍ երկրների անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչների հանդիպումը։
Շվեյցարիայում ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցությունները շարունակվում են, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ Բյուրգենշտոկում իրանական պատվիրակության հետ հանդիպումից հետո։ Նա նշել է, որ երկու կողմերն էլ իրենց թիմերի զգալի մասին թողել են տեղում՝ խորհրդատվությունները շարունակելու համար։
Եվրոպական միությունը ներկայում քննարկում է ոչ թե Ռուսաստանի հետ բանակցությունների, այլ Մոսկվայի վրա ճնշում գործադրելու և Ուկրաինային աջակցելու ուղիները։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան՝ պատասխանելով լրագրողների հարցերին ԵՄ-Մոլդովա գագաթնաժողովից հետո։
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԳԱՂՏՆԻ ԾՐԱԳՐԵՐԸ. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումը, ընդդիմադիր ուժերի դիմումները Կենտրոնական ընտրական հանձնաժողով և դատական ատյաններ, ինչպես նաև արդյունքների լեգիտիմության շուրջ շարունակվող վեճերն անհրաժեշտ են դարձնում ոչ միայն ամփոփիչ թվերի, այլև ընտրությունների անցկացման բուն մոդելի ավելի խորը վերլուծությունը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ երկրի երկու քաղաքացի՝ չորաբեռնատար նավի անձնակազմի անդամները, վիրավորվել են Ուկրաինայի Չեռնոմորսկ նավահանգստի շրջանում նավին անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով։
Ռուսաստանից Հայաստան կուղարկվի պարարտանյութերի խմբաքանակ: