
Ասադի ու նրա կնոջ առաջին լուսանկարը՝ Դամասկոսը գրավելուց հետո

Սոցցանցերում տարածվում է Ասադի ու նրա կնոջ առաջին լուսանկարը՝ Դամասկոսը գրավելուց հետո։
Հիշեցնենք, որ երեկ ՏԱՍՍ-ը հայտնել էր, որ Բաշար Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա։ Ռուսաստանի Դաշնությունը նրանց ապաստան է տրամադրել։
Իսկ մինչ այդ Reuters-ը՝ հղում անելով սիրիական իր աղբյուրներին, հայտնել էր, որ մեծ է հավանականությունը, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը զոհվել է ավիավթարի հետևանքով։
Ըստ այդմ՝ դա կարող էր տեղի ունենալ այն բանից հետո, երբ նրա ինքնաթիռը օդ է բարձրացել Դամասկոսի օդանավակայանից։ Flightradar24-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռը հանկարծակի անհետացել է ռադարներից։ Հրապարակման զրուցակիցներից մեկը ենթադրել է, որ ինքնաթիռը խոցվել է։
Որոշ ԶԼՄ-ներ էլ նշում էին, թե Բաշարի ընտանիքը վայրէջք է կատարել Արաբական Էմիրություններում: