
Դամասկոսում գնդակոծել են Ինդոնեզիայի դեսպանատունը

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Ինդոնեզիայի դեսպանատունը գնդակոծվել է, սակայն աշխատակիցներ չեն տուժել։ Այս մասին հայտարարել է Ինդոնեզիայի ԱԳՆ-ի քաղաքացիների պաշտպանության դեպարտամենտի տնօրեն Ջուդա Նուգրահան։
«Միջադեպի ժամանակ Ինդոնեզիայի ոչ մի քաղաքացի չի տուժել»,- ասել է պաշտոնյան, որին մեջբերում է Jakarta Globe-ը:
ԶԼՄ-ի տեղեկություններով՝ կրակոցները պատահական են եղել։ Ավելի քան հազար ինդոնեզացիներ այժմ ապրում են Սիրիայում, նրանցից 19-ը կապվել են դեսպանատան հետ՝ խնդրելով ապաստան գտնել, հավելել է Ջուդան։
Սիրիայում առճակատման սրման ֆոնին դեսպանատունը տագնապի ամենաբարձր մակարդակ է հայտարարել։ Ինդոնեզացիներին խորհուրդ է տրվում խուսափել արաբական երկրի ներսում տեղաշարժերից։