Մերձավոր Արևելքն ավելի է ցնցվում, ՀԱՊԿ-ը պետք է ամրապնդի իր ներուժը. մշտական ներկայացուցիչ

ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը «Союзники. ОДКБ»-ի հետ զրույցում հայտարարել է՝ Մերձավոր Արևելքի տարածաշրջանը ավելի ու ավելի է ցնցվում, և ներկայիս ճգնաժամերի ֆոնին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը պետք է ավելացնի իր ներուժը:

Նրա խոսքով՝ կազմակերպությունը պետք է պատրաստ լինի դիմակայել իր պատասխանատվության գոտում առկա և հնարավոր մարտահրավերներին։

«ՀԱՊԿ աշխատանքն ընթանում է տարածաշրջանային և գլոբալ իրադրության դեգրադացիայի, ինչպես նաև միջազգային հարաբերություններում առկա ճգնաժամի ֆոնին։

Առանցքային դերակատարները փաստացի հրաժարվել են միջազգային իրավունքի համընդհանուր նորմերից, ինչը հանգեցրել է անվտանգության մակարդակի նվազման և խնդիրների կարգավորման հարցում ուժային մեթոդների կիրառման աճի։ Դրանց լուծման հեռանկարները շարունակում են խիստ անորոշ մնալ»,- նշել է Վասիլևնը։

Նա հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը պետք է դառնա Եվրասիայում անվտանգության նոր համակարգի հիմնական տարրերից մեկը, և կարծում է՝ աշխարհաքաղաքական իրողությունները պահանջում են ուժեղացված ուշադրություն դարձնել եվրասիական մայրցամաքի երկրների աշխարհագրական և պատմական կապերին։

Նրա խոսքով՝ հենց սրա հիման վրա էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է Եվրասիայում անվտանգության ճարտարապետության ստեղծման գաղափարը՝ հիմնվելով տարածաշրջանային առկա կառույցների վրա։

Վասիլևը նաև կարևորել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) և Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) հետ ՀԱՊԿ համագործակցության զարգացումը: Նրա խոսքով՝ փոխգործակցության նման ձևաչափն ուղղված է տարածաշրջանային կայունության ամրապնդմանը, անվտանգության, տնտեսության և մարդասիրական ոլորտներում համագործակցության նոր մեխանիզմների զարգացմանը:

Տեսանյութեր

Լրահոս