Բաժիններ՝

Ասադը և ընտանիքը Մոսկվայում են. Ռուսաստանը դժվար իրավիճակներում չի դավաճանում ընկերներին. Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ

Ռուսաստանը դժվարին պայմաններում չլքեց Սիրիայի՝ պաշտնից հեռացած նախագահ Բաշար ալ Ասադին. այս մասին հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։

«Բաշար ալ Ասադը և նրա ընտանիքը Մոսկվայում են. Ռուսաստանը դժվար իրավիճակներում չի դավաճանում իր ընկերներին», – Telegram-ում գրել է Ուլյանովը:

Դիվանագետի խոսքով, սա է Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի տարբերությունը։

Ավելի վաղ Կրեմլում ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնել էր, որ Ասադն ու նրա ընտանիքի անդամները Ռուսաստանում ապաստան են ստացել հումանիտար նկատառումներով։

Նոյեմբերի 27-ին սիրիական ընդդիմադիր զինված խմբավորումների անդամները լայնածավալ հարձակում են սկսել Հալեպ և Իդլիբ նահանգներում կառավարական դիրքերի դեմ։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդները գրավել են մի քանի խոշոր քաղաքներ՝ Հալեպը, Համան, Դեյր էզ Զորը, Դարաան և Հոմսը։ Կիրակի առավոտյան նրանք մտել են մայրաքաղաք Դամասկոս, որից հետո սիրիական բանակի ստորաբաժանումները լքել են քաղաքը։ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը ներսիրիական բանակցություններից հետո լքել է պաշտոնը և երկիրը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս