
Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

Թուրքիայի Քեչիբորլու շրջանում դեռևս անհայտ պատճառով ռազմական ուղղաթիռ է կործանվել։
Ինչպես հայտնում է TRT Haber-ը, դեպքի վայր են ժամանել շտապօգնության բրիգադներն ու հրշեջները։ Ըսպարտայի նահանգապետ Աբդուլլահ Էրինը հայտարարության մեջ նշել է, որ կործանման հետևանքով չորս մարդ է զոհվել: