Բաժիններ՝

Հարավային Կորեայի նախագահին արգելվել է լքել երկիրը

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլին արգելվել է լքել երկիրը նրա հայտարարած կարճատև ռազմական դրությունից հետո մեկնարկած ապստամբության հետաքննության պատճառով։

Արգելքը սահմանել է Արդարադատության նախարարությունը Բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի հետաքննության վարչության կողմից համապատասխան դիմումի հիման վրա։ Ավելի վաղ Յուն Սոկ Յոլը ներողությունն էր խնդրել ռազմական դրություն հայտարարելու փորձի համար և հայտարարել, որ իր քաղաքական և իրավական ճակատագիրը հանձնում է իշխող կուսակցությանը։ Այնուամենայնիվ, Յուն Սոկ Յոլը հրաժարական չի տվել, իսկ դեկտեմբերի 7-ին նրա իմփիչմենթի հարցով քվեարկությունը ձախողվել է։ Նախագահին իմփիչմենթի ենթարկելու համար հարկավոր էր 200 պատգամավորի ձայն, սակայն այդ նախաձեռնության օգտին քվեարկել է 195 պատգամավոր։

Յուն Սոկ Յոլն արտակարգ ռազմական դրություն էր հայտարարել դեկտեմբերի 3-ի երեկոյան՝ անակնկալ հեռուստաուղերձով դիմելով ժողովրդին և ընդդիմությանը մեղադրելով «հակապետական» գործողությունների միջոցով կառավարությունը «կաթվածահար անելու» մեջ։

Ռազմական դրության հայտարարումից հետո զինվորականները մտել էին խորհրդարանական համալիրի տարածք և բախվել մարդկանց մեծ խմբի հետ, որը փորձել էր փակել նրանց ճանապարհը։ Միաժամանակ, մարդկանց մեկ այլ՝ ավելի մեծ խումբ ընդհարվել էր ոստիկանության և անվտանգության աշխատակիցների հետ։

Դեկտեմբերի 4-ի վաղ առավոտյան նախագահը չեղարկել էր ռազմական դրությունն Ազգային ժողովի քվեարկությունից հետո, որի արդյունքում պատգամավորները միաձայն պահանջել էին չեղյալ համարել այն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031