Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հերթական սադրանքի համար տեղեկատվական հող նախապատրաստելու միջոցառումների շրջանակում, շարունակում է հետևողականորեն, իրականության հետ որևէ աղերս չունեցող տեսանյութ և հաղորդագրություններ տարածել:
Իսպանիայի Տեներիֆե կղզում հազարավոր մարդիկ տարհանվել են, մինչ հրշեջները և զինվորները պայքարում են «վերահսկողությունից դուրս եկած» անտառային հրդեհները մարելու համար։ Այս մասին հաղորդում է Sky News պարբերականը։
Չի կարող լինել փոխզիջում, մի կողմից՝ ազատության, մարդկային արժանապատվության, խաղաղության և արդարության համընդհանուր արժեքների և մյուս կողմից՝ մարդկանց ֆիզիկական ոչնչացման նպատակով իրականացվող մարդու իրավունքների համակարգված և լայնածավալ խախտումների ծայրահեղ դրսևորումների միջև:
ՄԱԿ Անվտանգության խորհրդում Արցախին վերաբերող վերջին քննարկումը Հայաստանի գործող վարչախմբի քաղաքական իմպոտենտության բարձրաստիճան արձանագրում էր, և Փաշինյանի՝ կառավարության նիստին հնչեցրած զավեշտալի արձանագրումները միայն ընդգծեցին արտաքին քաղաքականության տոտալ ֆիասկոն:
Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը՝ գրելով. «Երեկ Նիկոլը հերթական հեքիաթն էր պատմում մեր հայրենակիցներին ու հպարտանում, թե շուտով Կապանի օդանավակայանում սկսվելու են կանոնավոր չվերթներ։
ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին շնորհավորական նամակներ են հղել Եվրոպական խորհրդարանից, Կանադայի Սենատից, Ֆրանսիայից և Լիբանանից:
Վրաստանում վարարած գետը խնդիրներ է ստեղծել Ռուսաստանի հետ սահմանամերձ Կազբեգի շրջանի Ստեփանծմինդա ավանի և Գերգեթի գյուղի բնակիչների համար. հեղեղվել են ճանապարհները, և ջրով են լցվել տների առաջին հարկերը։ Այդ մասին տեղեկացնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կրկին ապատեղեկատվություն է տարածել: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։
Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդարան-Արցախ բարեկամության խմբի համանախագահ Ֆրանսուա Ալֆոնսին լիարժեք գոհ չէ Արցախյան հակամարտության հարցում Եվրամիության վարած քաղաքականությունից։ Այդուամենայնիվ, նա կարծում է, որ Եվրախորհրդարանի հետեւողական աշխատանքի եւ ճնշումների արդյունքում ԵՄ-ն փորձում է գործընթացում ներկա եւ ակտիվ լինել։
ԱՄՆ-ն Դանիային և Նիդերլանդներին թույլատրել է F-16 կործանիչներ փոխանցել Կիևին այն բանից հետո, երբ ավարտվի տվյալ ինքնաթիռների վրա ուկրաինացի օդաչուների վերապատրաստումը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստ է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպել առանց նախապայմանների՝ քննարկելու Կորեական թերակղզու միջուկազերծումը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին Kyodo գործակալությանը տված հարցազրույցում:
Թուրքիայի իշխանությունները նախազգուշացրել են Ռուսաստանին նախորդ շաբաթ Սև ծովի միջազգային ջրերում տեղի ունեցած միջադեպերի անթույլատրելիության մասին: Նման հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը:
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ներկայիս նախագահ Բույար Օսմանին իր անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին գործուղել է Լաչինի միջանցքի շրջան։ Այս մասին Օսմանին գրել է թվիթերի իր էջում։
Ակնհայտ է, որ Ադրբեջանը շարունակում է խեղաթյուրել միջազգային հանրության կոչերը, կեղծ և իրականությանը չհամապատասխանող պատրվակներ փնտրել` չիրականացնելու իր պարտավորությունները և, երկարաձգելով հումանիտար ճգնաժամը, ներառյալ սովամահության միջոցով էթնիկ զտումների ենթարկել Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովրդին։ Ավելին, Ադրբեջանը փորձում է շահարկել միջազգային դերակատարների ցանկացած «հավասարակշիռ» մոտեցում՝ այն մեկնաբանելով որպես իր որդեգրած քաղաքականության շարունակման թողտվություն:
Իհարկե, մենք չենք կարող իրադարձությունները հետ պտտել։ Հայկական կողմն այդ հնարավորությունը կորցրել է, բայց ես մնում եմ համոզված, որ վերոնշյալ մոտեցումները, դիրքորոշումները, քաղաքականությունը՝ թեկուզև էությամբ մինիմալիստական, բայց մնում են հնարավոր ճանապարհներից մեկը՝ փոխելու այսօրվա շատ վտանգավոր և փակուղու ու պատերազմի տանող բանակցային նարատիվը։
Օգոստոսի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական և խաղաղարարության հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի հետ։
Հայաստանում ԵՄ առաքելությունը Թվիթերի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը հանդիպել են Երևանում:
Կանադայի Հյուսիսարևմտյան տարածքների կենտրոն Յելոունայֆ քաղաքի արվարձաններում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդկանց են տարհանել։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Թուրք երկրաբան, դոկտոր, պրոֆեսոր Օվգյուն Ահմեդ Էրջանը քրդական «Mezopotamya» լրատվական գործակալության հետ զրույցում անդրադարձել է Թուրքիայում փետրվարի 6-ին արդեն իսկ տեղի ունեցած և ապագայում սպասվող երկրաշարժերին:
Ադրբեջանի իշխանություններին ԱԱԾ-ն «կոչ է անում պատշաճ քննություն իրականացնել դեպքի առիթով եւ միջոցներ ձեռնարկել նման միջադեպերի կրկնությունը բացառելու համար»։ Եթե այս գիշեր էլ այդ «ահայտ» անձը գա, ԱԱԾ-ն նորից նույնաբովանդակ հաղորդագրություն է տարածելու:
Արցախի յուրաքանչյուր բնակիչ մեզանից ակնկալիք ունի. Բողոքի ակցիաները Լոս Անջելեսում շարունակվում են
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեի ուշ երեկոյան տեղի ունեցավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, որի վերաբերյալ Հայաստանում, ավանդույթի համաձայն, երկու իրականություն ձեւավորվեց։
44-օրյա պատերազմից հետո, երբ ադրբեջանցիները դիրքավորվեցին Կապանի մատույցներում, այդ թվում` Կապանի օդանավակայանից 100 մետր հեռավորության վրա, արդեն ակնհայտ էր, որ օդանավակայանի շահագործումը կախված է լինելու ադրբեջանցիների տրամադրությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ տեղի ունեցավ ՄԱԿ անվտանգության խորհրդի արտակարգ նիստ։ Այս նիստից հետո ակտուալ է դարձել և շատերին է հետաքրքրում, թե, ի վերջո, ինչ է լինելու այս քննարկումից հետո։
Օգոստոսի 18- ին, ժամը 09:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Մյուրիշեն համայնքի դաշտերում աշխատող տրակտորի ուղղությամբ։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, ԱԹՍ-ով հարձակումը ձեռնարկվել է Կիևի կողմից։
Եվրամիությունը պատրաստ է աջակցել Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համայնքի (ECOWAS) բոլոր որոշումներին և գործողություններին՝ կապված Նիգերի ռազմական ապստամբության հետ։
Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ Ատլանտյան օվկիանոսում՝ Կաբո Վերդեի ափերի մոտ, 63 միգրանտ է համարվում է մահացած։ Այս մասին տեղեկացնում Le Figaro պարբերականը:
Վենետոյի նախագահ Լուկա Ձայան ներկայացրել է երկու մեծ նմուշ՝ արու և էգ, որպեսզի ցույց տա տվյալ տեսակի նոր միջավայրում տարածման վտանգը:
Եվրամիության (ԵՄ) հանձնաժողովի տվյալների համաձայն՝ 2022-ին ամենից շատ Շենգենյան վիզայի համար դիմում ներկայացնող երկիրը եղել է Թուրքիան: