Բաժիններ՝

Գերմանացի գեներալը հայտնել է, որ ռուսական ուժերը գերազանցում են ընթացիկ հակամարտության կարիքների չափը

Ուկրաինայի օգնության ցուցաբերման գերմանական ռազմական թիրախային խմբի ղեկավար, գեներալ-մայոր Քրիստիան Ֆրոյդինգը նախազգուշացրել է, որ Ռուսաստանն ավելացնում է իր ուժերն ընթացիկ հակամարտության կարիքներից ավելի չափով։

«Մենք տեսնում ենք, որ ռուսական զինված ուժերը ոչ միայն կարող են ինքնուրույն եւ գործընկերների աջակցությամբ լրացնել անձնակազմի եւ նյութական միջոցների հսկայական կորուստները, այլեւ հաջողությամբ վերազինվել»,- ասել է նա Welt թերթի հարցազրույցում։

Չի կարելի վստահաբար պնդել, որ առաջիկա տարիներին Ռուսաստանը կհարձակվի ՆԱՏՕ երկրների վրա, «բայց Մոսկվան ակնհայտորեն դրա համար պայմաններ է ստեղծում», նախազգուշացրել է նա։

Ֆրոյդինգը նշել է, որ ռուսական զինված ուժերը ամսեամիս ավելի շատ տանկեր են ձեռք բերում, ավելի շատ զինամթերքներ, ավելի շատ հրթիռներ եւ անօդաչուներ։

«Արտադրությունն ավելանում է, պաշարները պահեստներում ավելանում են»,- նշել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս