Մոսկվայում հոգնել են Նիկոլի «նեյնիմ-նեյնիմ»-ներից. չեն պատրաստվում սուբսիդավորել Փաշինյանի եվրոպական ֆանտազիաները. Արմեն Աշոտյան

«5 հարց» հարցուպատասխանի շրջանակում քաղաքացիները շարունակում են հարցեր ուղղել քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, որոնց պատասխանները նա մեզ է հասցնում փաստաբանների միջոցով:

Հարց. «Համաձա՞յն եք, որ Ռուսաստանի Դաշնությունից վերջերս հնչող գնահատականները, կարծես, յուղ են լցնում փաշինյանական հակառուսական քարոզչության վրա»։

Արմեն Աշոտյան. Ակնհայտ է, որ Մոսկվայում ընդհանուր առմամբ հոգնել են Նիկոլի քաղաքականության մասին «նեյնիմ-նեյնիմ» անելուց։

Մյուս կողմից տեսանելի է, որ պաշտոնական Մոսկվան բազմաշերտ արձագանքներ է տալիս։ ՌԴ նախագահի աշխատակազմը՝ ամենահավասարակշռված և դիվանագիտական։ ՌԴ կառավարությունը՝ հետևանքների մասով ամենակոնկրետ և բաց։ ՌԴ ԱԳՆ-ն՝ անհաջող կերպով շրջանառելով կամ կրկնելով ադրբեջանական նարատիվները։ Իսկ խորհրդարանական և քարոզչական մակարդակներում՝ ամենամտահոգ և ագրեսիվ։

Կարդացեք նաև

Հայ-ռուսական հարաբերություններում խորացող ճգնաժամը գնալով անկառավարելի է դարձնում տեղեկատվական-քաղաքական խոսույթը, ինչը հղի է անդառնալի հետևանքներով թե՛ երկկողմ հարաբերությունների, թե՛ Հայաստանի անվտանգության համար։

Կարճ ասած՝ Մոսկվան չի պատրաստվում սուբսիդավորել Փաշինյանի եվրոպական ֆանտազիաները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031