Բաժիններ՝

Սանկտ Պետերբուրգում տեղեկություն են գտել Պուտինի եղբոր մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընտանիքի կենսագրության մասին տեղեկություն են գտել Լենինգրադի տնային գրանցամատյաններից մեկում, գրել է «Фонтанка»-ն։

Ուշադրության տակ է հայտնվել ՌԴ նախագահի ավագ եղբայրը, որի պաշտոնական տվյալների որոնումը պատմաբանների շրջանում հարցեր է առաջացրել, «Ֆոնտանկային» պատմել է «Петербург. Дома и люди» նախագծի հեղինակ Վալերի Գրիգորչուկը։

«Կարծես թե Պուտինների ընտանիքի տոհմածառը եւ կենսագրությունը մանրամասն ուսումնասիրված է։ Բայց ես ոչ մի տեղ փաստաթուղթ չեմ տեսել, որտեղ գրված կլիներ նախագահի ավագ եղբոր մասին»,- նշել է նա։

Համապատասխան հաստատումները պահվում են Պետերբուրգի Պետական կենտրոնական արխիվում։ Տնային գրանցամատյանի էջերից մեկում ներառված են նաեւ Պուտին ընտանիքի անդամները։ Գրքի դարձերեսը չի հրապարակվել, եւ «Ֆոնտանկայի» ընթերցողները առաջինն են, որ տեսել են այն։

Օլեգ Վլադիմիրի Պուտինը, ծնվ. 1937թ., գրված է ջնջված տողով։ Նշանակում է՝ Օլեգը մահացել է»,- ավելացրել է Գրիգորչուկը։

Նա նշել է, որ հանդիպել են մի քանի հիշատակումներ, որ պատերազմից առաջ Պուտինի ծնողներ Վլադիմիր Սպիրիդոնովիչը եւ Մարիա Իվանովնան որդի են ունեցել, բայց նա մանուկ հասակում մահացել է։ Մի շարք աղբյուրներում նա անվանվում է Ալբերտ, մյուսներում՝ Օլեգ։ ՌԴ նախագահի եղբոր ծննդյան թիվը եւ նրա մասին պաշտոնական տվյալները ավելի վաղ գտնված չեն եղել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս