Բաժիններ՝

Իլոն Մասկը քննադատել է Լոս Անջելեսի քաղաքապետին․ «Քաղաքականությունը նրա համար ավելի կարևոր է, քան մարդկանց օգնելը»

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը քննադատել է Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասսին՝ հայտարարելով, թե նա քաղաքականությունը վեր է դասում մարդկանց օգնելու անհրաժեշտությունից։

Մասկն իր հայտարարությունն արել է Daily Mail-ի հրապարակումից հետո։ Այնտեղ նշված է, թե Կալիֆորնիայում անտառային հրդեհներն սկսվելուց մեկ շաբաթ առաջ Լոս Անջելեսի քաղաքապետը պահանջել է 49 միլիոն դոլարով կրճատել հրշեջ ծառայության բյուջեն, ինչը ենթադրում է 16 հրշեջ կայանների փակում։

«Լոս Անջելեսի քաղաքապետը քաղաքականությունը վեր է դասում մարդկանց օգնելուց»,- այս առնչությամբ գրել է Մասկը՝ X-ի իր միկրոբլոգում:

Նշենք, որ հունվարի 7-ին Լոս Անջելեսի շրջակայքում բռնկված անտառային հրդեհները գնահատվել են ամենաղետաաբերը՝ Կալիֆորնիա նահանգի պատմության ընթացքում։ Պաշտոնական տվյալներով՝ 16 հազար հեկտարից ավելի տարածք է այրվել, 27 հոգի զոհվել է, 12 300-ից ավելի շենք-շինություններ, տներ են այրվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031