Հայաստանի իշխանությունը պաշտոնապես հայտարարում է, որ Արցախն Ադրբեջան է, իր ներկայացուցիչն էլ գնում է այդ դիրքորոշումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում վերահաստատելու ու դրանից հետո ի՞նչ սպասում, ի՞նչ ակնկալիք:
Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ամփոփեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։ Ըստ Փաշինյանի՝ ՄԱԿ-ում արձանագրվեց՝
Սերժ Թանկյանը Imagine Dragons խմբին կոչ է արել չեղարկել սեպտեմբերի 2-ին Բաքվում կայանալիք իրենց համերգը, որպեսզի «չօգնի արդարացնել բռնապետական ռեժիմի» գործողությունները։ Սերժ Թանկյանն սոցիալական ցանցերի իր էջերում գրում է, որ համերգի մասին իմանալուն պես ներկայացուցիչների միջոցով նամակ է հղել Imagine Dragons խմբին:
Օգոստոսի 16-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի ԱԳՆ մամուլի ծառայությանը։
Երկրի պաշտպանությունը ամեն գնով ամրապնդելու, մեր ուժերը վերականգնելու, Ադրբեջանի յուրաքանչյուր սադրանքին կոշտ հակազդեցություն ցույց տալու փոխարեն այս վարչակարգը 6 միլիոն դոլար է վատնում ինչ որ մի Snoop Dog-ի համերգի վրա, ուռճացնում է ոստիկանությունը, պարգևավճարներ է ցփնում իր հավատարիմ կամակատարների վրա, օրական փառատոններ է կազմակերպում երկրի ամեն անկյունում՝ և այս ամենը բթացնելու մեր գիտակցությունը, Արցախի հանձնումը հնարավորինս սահուն և անցնցում անցկացնելու համար։
Օգոստոսի 16- ին, ժամը 22:10-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հերթական ապատեղեկատվությունը: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
Ադրբեջանցիները Նյու Յորքում հարձակվել են հայ ընտանիքի վրա
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիան բյուջեով միջոցներ է հատկացրել առաջիկա մի քանի տարիների ընթացքում Կիևին օգնելու համար։
Եվրամիությունը մեծ մտահոգությամբ է հետևում բավականին լուրջ մարդասիրական ճգնաժամին, որը տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 16-ին մասնակցել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստին, որը հրավիրվել էր Հայաստանի պահանջով՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով ԼՂ-ում հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ։
Խաղաղության համար անհրաժեշտ է, որպեսզի բոլոր կողմերը լինել ճկուն, գնան փոխզիջումների և ստեղծագործաբար մտածեն։
ՄԱԿ-ում Գաբոնի ներկայացուցիչ Միշել Խավիեր Բիանգը մտահոգություն է հայտնել իրավիճակի վերաբերյալ, որում հայտնվել է Լեռնային Ղարաբաղի բնակչությունն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու հետևանքով։
ՄԱԿ-ում Միացյալ Թագավորության ներկայացուցիչը բոլոր կողմերին կոչ արեց կրկնապատկել ջանքերը բանակցությունների միջոցով մնայուն խաղաղության հասնելու համար:
Մոսկվան ամեն ջանք գործադրում է, որպեսզի աջակցի ստեղծված ճգնաժամի հանգուցալուծմանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։
Գնանշումների դինամիկան հիմնված է նախորդ առևտրային օրվա հաշվարկային գնի վրա՝ 391,7 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց։
Գլոբալ տաքացումների պատճառով Վանա լճի մակարդակը զգալիորեն իջել է։ Լճի ջրի մակարդակի նվազման հետևանքով Ադըր կղզու շրջակայքում ի հայտ է եկել մոտ 100 տարվա վաղեմության փայտե տախտակամած, որի երկարությունը հասնում է 2 մետրի։
Շվեյցարիան անհրաժեշտ է համարում գտնել հրատապ լուծում Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը կանխելու համար։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և Ջորջիայի ընտրություններին միջամտության գործով մյուս 18 մեղադրյալները մինչև օգոստոսի 25-ը կամավոր պետք է ներկայանան Ջորջիայի Ֆուլթոն շրջանի բանտ, որտեղ նրանց պաշտոնապես կձերբակալեն։ Այնուհետև նրանք կկանգնեն դատարանի առաջ: Այս մասին ասվում է շրջանի շերիֆի գրասենյակի հայտարարության մեջ։
Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում այս մասին հայտարարեց Ճապոնիայի ներկայացուցիչը:
Ֆրանսիայի ներկայացուցիչն ընդգծեց՝ ամբողջական շրջափակման ութ ամիսները Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ճգնաժամի են հանգեցրել։
Բրազիլիան մտահոգված է այն տեղեկություններով, որոնք վերաբերում են մարդասիրական վիճակի վատթարացմանը Լեռնային Ղարաբաղում։
Չինաստանն ուշիուշով հետևում է Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին և կոչ է անում առկա վեճերը լուծել երկխոսությամբ, քննարկումների և խորհրդակցությունների միջոցով։
Թուրքիայի հյուսիսում՝ Սև ծովի ափին գտնվող Սինոփ նահանգի որոշ լողափերում, մուտքի արգելանք է կիրառվել:
Ֆրանսիայում ապրում է ավելի քան 2,8 միլիոն մարդ, որի կարողությունը գերազանցում է 1 միլիոն դոլարը։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից։
ՄԱԿ Անվտանգության խորհուրդն արտակագ նիստ է հրավիրել՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը Ադրբեջանի կողմից հարկադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման մասին հարցերը։
Քաղաքագետ Թևան Պողոսյանը ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստից առաջ հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներում բարձրաձայնվող մտահոգությունները համարում է լեգիտիմ՝ հաշվի առնելով գործող իշխանությունների դիվանագիտական ձախողումներն ու թշնամու մարտավարությունը: «Ցանկացած գործողություն, երբ որևէ երկիր՝ հատկապես ՄԱԿ անդամ, որն ուզում է ՄԱԿ գործիքակազմին դիմել, պետք է ունակ լինի հաշվարկելու բոլոր սցենարները՝ արդյո՞ք կկարողանա այդ գործիքը կիրառել այնպես, որ […]
Այս մասին X-ի իր էջում հայտնում է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON)` տեղադրելով համապատասխան դիմումը:
Նրա կարծիքով՝ քաղաքական գործիչների սպանությունները հասել են իրենց նպատակին, քանի որ շատերը նախատեսում են հեռանալ երկրից։
«Այսօրվա իշխանությունը մեր հայրենիքին ու ժողովրդին ձեռք է առնում, իրենց այս ժողովուրդը պետք չէ, իրենց պետք են իրենց փողերը, ունեցվածքը։ Մեկ անգամ Արկադի Տեր- Թադևոսյանն ասաց, որ ամոթ է աղքատ երկրում լինել հարուստ։ Վազգեն Սարգսյանն էլ ասել է՝ մի կռվեք աթոռի համար, կռվեք հողի համար, որ աթոռը դնելու տեղ ունենաք։ Վաղը-մյուս օրն աթոռ դնելու տեղ չեք ունենալու։ Իրենց թվում է, որ վաղը թուրքը Հայաստանն ու Արցախը վերցրեց, իրենք ապրելո՞ւ են, չեն ապրելու, փախնեն էլ՝ չեն ապրելու»,- շեշտեց Անահիտ Մարտիրոսյանը։