Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը իրավապահ ուժերին կոչ է արել այս հանգստյան օրերին բարձր պատրաստվածություն պահպանել՝ բողոքի ակցիաների ժամանակ հերթական անկարգությունների դեպքում:
Նախնական տվյալներով՝ զոհվել է 100 մարդ։ Իսրայելի Պաշտպանության բանակը պնդում է, որ դպրոցում գտնվում էին ՀԱՄԱՍ-ի զինյալները։
Ադրբեջանը շարունակում է պետական խողովակներով տարածել «Արևմտյան Ադրբեջան» կեղծ եզրույթը:
Մոսկվայում ցնցված են Գազայի հատվածում դպրոցին հասցված հարվածից, իսրայելական կողմին կոչ են անում զերծ մնալ քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներից, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Հարվածի հետևանքով առնվազն 100 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են:
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը Կուրսկի ուղղությամբ ուկրաինական կողմի հարձակումը ավելի շատ քաղաքական գործողություն է համարում։
Պաշտոնական Մինսկը ենթադրում է, որ խոցվել են հարվածային անօդաչու սարքեր։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր Գազայի հատվածում դպրոցին հարվածելու մասին ՝ պնդելով, որ այնտեղ ՀԱՄԱՍ-ի մարտիկներ են տեղակայված:
«Տեղեկացրեցինք, որ գյուղը գերեզմանոց չունի, գյուղի գերեզմանոցը հայտնվել է թշնամու դիտարկման տակ, նաև ասացինք, որ մեր վարելահողերը մնացել են միջդիրքային հատվածներում։ Այսքանը ներկայացրել ենք, թե ինչ ընթացք կտան այդ ամենին, չեմ կարող ասել»,- հավելեց Ներքին Հանդի վարչական ղեկավարը։
Միջազգային առաքելության տեղակայումը նպաստել է Հայիթիում իրավիճակի կայունացմանը։ Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը։
«Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջարկում է Իսրայելի փոխարեն հարվածել հարևան երկրներում, մասնավորաբար, Ադրբեջանում կամ Իրաքի հյուսիսի քրդաբնակ շրջաններում գտնվող գաղտնի իսրայելական բազաներին», – այսօր գրում է բրիտանական The Telegraph պարբերականը՝ վկայակոչելով իրանցի պաշտոնյաներին։
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի տանկային ստորաբաժանումները ժամանել են Կուրսկի սահմանային շրջան:
Հակաահաբեկչական գործողության ռեժիմը ենթադրում է նաև վերահսկողության և քաղաքացիական օբյեկտների հսկողության խստացում։
Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի մշակութային կապերի խորհրդի (ICCR) գլխավոր տնօրեն Կումար Թուհինի հետ:
Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր եւ անձնակազմի անդամներ:
Գաղտնի ծառայությունը հայտնել է, որ ինքնաթիռի մեխանիկական անսարքությունը կապված չէ անվտանգության որեւէ այլ հարցի հետ։
London Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին:
Իսկ ո՞րն է ՀՀ իշխանության նպատակը:
«Forex»-ը հրապարակել է 2024 թվականի Թուրքիայի արտաքին պարքտի վճարումների վերաբերյալ տվյալներ։ Նշվում է, որ արտաքին պարտքի վճարումները կազմել են 21 մլրդ 92․08 մլն դոլար։
Հնդկաստանի երեք խոշորագույն արդյունաբերական-առևտրային կոնգլոմերատների սեփականատերերի ընդհանուր ընտանեկան ակտիվները բանկը գնահատել է 460 միլիարդ դոլար, ինչը համարժեք է Սինգապուրի ՀՆԱ-ին:
Ըստ իրավաբանի տեղեկատվության՝ հանցավոր սխեմային մասնակցության համար այս գործով, ընդհանուր առմամբ, ձերբակալվել է 75 կասկածյալ։
Ինքնաթիռն ընկել է Բրազիլիայի բնակելի թաղամասերից մեկի վրա, գետնին ոչ ոք չի տուժել։
Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը տարածաշրջանային տրանսպորտային հավակնոտ առաջարկ է, որի նպատակն է Հայաստանը կապել հարևան երկրների՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի և Վրաստանի հետ, գրում է Atlantic Council-ը։
«Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, 2020 թվականից հետո ինձ ոչ մի օր, ոչ մի ժամ ապահով չեմ զգում. Անկանխատեսելի մթնոլորտում է Հայաստանը: Այս իրավիճակում առողջ ապրելակերպ քարոզելը, հեծանիվը և այլն հատուկ են արվում: Ես նորմալ կհամարեի, եթե մենք նորմալ պայմաններում ապրեինք, բայց կյանքը ցույց է տվել, հատկապես՝ վերջին 4 տարիներին, որ երբ լինում է շատ լարված, ողբերգական մթնոլորտ, իրենք ընտանիքով սկսում են ակտիվանալ, ինչ-որ բաներ անել՝ կերակուր կամ առողջ ապրելակերպ գովազդել»:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի ընտանիքը սեփականություն ունի Մոսկվայում, ընդորում այդ ունեցվածքի մի մասը ձեռք է բերվել վերջին տարիներին։ Այդ մասին խոսվում է մի շարք լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների համատեղ պատրաստած հոդվածում, որի վրա աշխատել են «Աի, փաքտի», OCCRP, iStories-ը (Ռուսաստան), GMC, Studio Monitor և «Թրանսփարենսի ինթերնեշնլ-Վրաստան»-ը։
Բրազիլիայում՝ Կապելա համայնքում, վթարի է ենթարկվել մարդատար ինքնաթիռ, որում եղել է 58 ուղեւոր և անձնակազմի 4 անդամ։
«Ադրբեջանի ահաբեկչական ռազմաքաղաքական ղեկավարությունը գիտակցում է, որ մարդկության դեմ հանցագործություն կատարելը չի կարող չհանգեցնել պատասխանատվության: Սրան զուգահեռ՝ COP29-ին ընդառաջ Ադրբեջանի ղեկավարությունը ջանում է «մարդասեր» ձևանալ և փորձել խաղալ այն խաղը, որը իրենց թույլ կտա որպես քաղաքական մեծ թատերաբեմում դեռևս որոշ ժամանակ պատասխանատվության չենթարկված և բռնապետության անունը կրող երկիր հանդես չգալ»:
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն ընդգծել է Գազայում հրադադարի մասին համաձայնագրի կնքման կարևորությունը։ Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։
Սևաստոպոլի իշխանությունների որոշմամբ՝ միգրանտներին արգելվում է ներգրավել տնտեսական գործունեության 70-ից ավելի տեսակ
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են կարևորագույն մի թեմայի՝ Ալիևի շարունակական պահանջներին և այս վարչախմբի կողմից դրանք բավարարելուն։