Բաժիններ՝

Կանադայի նախկին վարչապետը Համայնքների պալատից հեռանալիս իր հետ տարել է աթոռը

Կանադայի վարչապետի պաշտոնից հրաժարականից հետո Ջասթին Թրյուդոն խորհրդարանի Համայնքների պալատից հեռացել է՝ իր աթոռը ձեռքին: Բացի այդ, նա նայելով տեսախցիկներին, լեզուն դուրս է հանել:

Լուսանկարիչները ֆիքսել են այդ ուշագրավ պահը. լուսանկարն արագ տարածվել է սոցկայքերում։

Ինչպես գրում է ca.news.yahoo.com-ը, Կանադայում խորհրդարանական կանոնակարգի համաձայն՝ հեռացող անդամը կարող է ձեռք բերել Համայնքների պալատում իր աթոռի կրկնօրինակը։

Թրյուդոն վարչապետի պաշտոնից հեռանալու մտադրության մասին հայտարարել էր ընտրողների՝ իր վարչակազմի միգրացիոն քաղաքականությունից դժգոհության, ինչպես նաև բարձր գնաճի պատճառով: Քաղաքական գործիչը երկրի կառավարությունը գլխավորել է 10 տարի։ Այժմ իշխող Լիբերալ կուսակցության ղեկավար է ընտրվել Կանադայի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Մարկ Քառնին, որը կդառնա նոր վարչապետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս