Ուկրաինայում Թուրքիայի դեսպանը հանդիպել է Զելենսկու աշխատակազմի ղեկավարի տեղակալի հետ

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիկտոր Միկիտան հանդիպել է Ուկրաինայում Թուրքիայի դեսպան Մուստաֆա Լևենթ Բիլգենի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել մեծացնել համագործակցությունը, հատկապես փոխգործակցությունը Թուրքիայի և Ուկրաինայի քաղաքների ու շրջանների միջև։

Հանդիպման ընթացքում նաև քննարկվել են երկկողմ համագործակցությունը, համատեղ տնտեսական զարգացման ծրագրերը և էներգետիկ ու ենթակառուցվածքային նախաձեռնությունների վերաբերյալ հարցեր։

Միկիտան շնորհակալություն է հայտնել թուրքական կողմին Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը ցուցաբերած աջակցության և միջնորդական ջանքերի համար։

Նա նաև նշել է, որ ներկայումս Ուկրաինայի տարբեր շրջաններում գործում են ավելի քան 1000 թուրքական ընկերություններ ու նրանց հետ ակտիվորեն համագործակցում են մարզային զինվորական վարչությունները, տեղական համայնքները և գործարար հատվածը։ Դրան ի պատասխան՝ Թուրքիայի դեսպանն էլ ընդգծել է, որ թուրք գործընկերներն ամեն օր զգում են այդ աջակցությունը։

Տեսանյութեր

Լրահոս