Բաժիններ՝

Սոմալիում զինյալները հարձակվել են հյուրանոցի վրա. կան զոհեր

Սոմալիի կենտրոնական Բալադվեյնե քաղաքում զինյալները հարձակում են գործել հյուրանոցի վրա։ Առնվազն 4 մարդ սպանվել է, սակայն հարձակումը դեռ շարունակվում է։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Բալադվեյնեի դաշնային օրենսդիր Դահիր Ամին Ջեսոուն հայտնել է, որ զոհերի թիվը դեռ շարունակում է աճել։

Հարձակման թիրախ է դարձել «Քահիրա» հյուրանոցը, սակայն առայժմ պարզ չէ, թե որ խմբավորումն է այն իրականացնում։ Reuters-ը հիշեցնում է, որ Սոմալիում ռմբակոծությունների և հրազենով հարձակումների հետևում հաճախ կանգնած է լինում իսլամիստական «ալ-Շաբաբ» խմբավորումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31