
Տուապսեի նավթային համալիրում ուկրաինական հարվածից հետո հրդեհը դեռ չի մարվել

Հրշեջները շարունակում են մարել Կրասնոդարի երկրամասի Տուապսե քաղաքի նավթային համալիրում բռնկված հրդեհը՝ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումից հետո։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով տարածաշրջանային օպերատիվ շտաբը։
«Հրդեհի տարածումը կանխելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Ռեզերվուարի տարողությունը մինչև 20 հազար տոննա է։ Աշխատանքի մեջ ներգրավված մասնագետներն անդադար սառեցնում են ռեզերվուարի պատերը, ինչպես նաև դրա հարակից կառույցները՝ կրակի ազդեցության տակ ռեզերվուարի դեֆորմացիան կանխելու համար», – ասվում է հաղորդագրության մեջ։
Արտակարգ ծառայություններն իրավիճակը պահում են վերահսկողության տակ։ Հրդեհի և դրա հետևանքների վերացման համար ներգրավվել է 40 միավոր հատուկ տեխնիկա և 143 մարդ։
Ուկրաինայի զինված ուժերը Տուապսեի նավթային համալիրին հարված էին հասցրել մարտի 13-ի երեկոյան։ Այրվել է բենզինի ռեզերվուարներից մեկը։ Հրդեհի տարածքը 1000 քառակուսի մետր է:Զոհեր և վիրավորներ չկան։