Անտոնիու Կոշտան Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել շարժվել խաղաղության համաձայնագիրն արագ ստորագրելու ուղղությամբ

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացման առթիվ։ 

Անտոնիու Կոշտան այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացման առնչությամբ։

Սա վճռական քայլ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման և տարածաշրջանի բացման ուղղությամբ։ Ես հիմա ձեզ խրախուսում եմ առաջ շարժվել խաղաղության համաձայնագրի արագ ստորագրման ուղղությամբ: ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգությանն ուղղված բոլոր հետագա քայլերին»,- գրել է Կոշտան։ 

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների հաջող ավարտին անդրադարձել է նաև ԵՄ ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ 

«Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի կողմից խաղաղության համաձայնագրի նախագծի վերջնականացումը։ Սա կարևոր քայլ է տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից հնարավորություն է տալիս ամրապնդել մեր համագործակցությունն Արևելյան գործընկերության շրջանակներում»,- գրել է նա

Տեսանյութեր

Լրահոս