Բաժիններ՝

Պեկինում մեկնարկել է Իրանի միջուկային հարցին նվիրված հանդիպումը

Պեկինում սկսվել է Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի մասնակցությամբ իրանական միջուկային հարցի շուրջ հանդիպումը Չինաստանի արտաքին գործերի փոխնախարար Մա Չժաոսյուի նախագահությամբ։ Միջոցառմանը ռուսական կողմը ներկայացնում է արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Թեհրանից ներկա է արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Սպասվում է, որ բացի միջուկային խնդիրներից, կողմերը կքննարկեն իսլամական հանրապետության դեմ արևմտյան պատժամիջոցների վերացման ուղիները և Թեհրանի, Մոսկվայի և Պեկինի համագործակցությունը ԲՐԻԿՍ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում:

Մարտի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուղերձ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիին՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների առաջարկությամբ։ Իրանի առաջնորդը, մեկնաբանելով ԱՄՆ ղեկավարի հայտարարությունը, նշել է, որ իսլամական հանրապետությունը բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ, քանի որ Վաշինգտոնին մտահոգում են սոսկ սեփական շահերը։Գործողությունների համատեղ համապարփակ պլանը 2015 թվականին Իրանի հետ ստորագրել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​«​հնգյակը» և Գերմանիան՝ Թեհրանի միջուկային մշակումների շուրջ ճգնաժամի հաղթահարման համար:

2018 թվականին Թրամփն իր առաջին նախագահական ժամկետում դուրս եկավ համաձայնությունից և վերականգնեց բոլոր հակաիրանական պատժամիջոցները, որոնք վերացվել էին միջուկային գործարքի պայմաններին համապատասխան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս