Նիդեռլանդների ԱԳ նախարարը շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ

Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ։

«Մենք լիահույս ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են խաղաղության համաձայնագրի կնքման շուրջ։ Շնորհավորում եմ երկու երկրներին այս կարևոր քայլի կապակցությամբ։ Դեռ կան խնդիրներ, սակայն պայմանագրի ստորագրումը հասանելի է։

Դա կարևոր է երկարատև խաղաղության, տարածաշրջանային կայունության և բարգավաճման համար։ Նիդեռլանդները վճռականորեն աջակցում է այս գործընթացին»,-«X»-իր միկրոբլոգում գրել է Վելդկամպը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31