Ամերիկացի սանատորները դիմել են ԱՄՆ-ի վարչակազմին՝ ԱՄՆ-ում բնակվող ուկրաինացիներին «ժամանակավոր պաշտպանված անձանց» կարգավիճակ տրամադրելու կոչով: Փետրվարի 28-ին այդ մասին հաղորդել է Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի կոմիտեի մամուլի ծառայությունը։
Եվրամիությունը Չինաստանի հետ գագաթնաժողովում ջանքեր կգործադրի՝ հարթելու երկրների միջեւ առկա հակասությունները, այդ թվում՝ քաղաքականության ոլորտում: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդարանում Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ եւ ԵՄ-ի առեւտրի պալատի ղեկավար Վալդիս Դոմբրովսկիսը:
Սումգայիթում և Բաքվում էթնիկ հողի վրա հայերի դեմ իրականացված կոտորածներն Ադրբեջանի իշխանությունների երկարամյա հակահայկական քարոզչության հետևանքն էին, որոնք հետագա տարիներին հայերի դեմ զանգվածային բռնությունների հիմք դարձան:
Բուլղարիան, Լեհաստանը եւ Սլովակիան Ուկրաինային կհանձնեն 70 ռազմական ինքնաթիռներ, որոնք կարող են բազավորվել Լեհաստանի օդանավակայաններում: Մարտի 1-ին Facebook-ի իր պաշտոնական էջում այս պնդմամբ հանդես է եկել Ուկրաինայի զինված ուժերի ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը։
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը վստահ է, որ այնպիսի հանցանքները, ինչպես Սումգայիթում և Բաքվում հայերի դեմ իրականացված բռնություններն ու կոտորածներն էին, չպետք է չճանաչված մնան:
Փետրվարի 28-ին առնվազն հինգ մարդ է զոհվել հրաձգության հետեւանքով Սակրամենտո քաղաքից (Կալիֆոռնիայի նահանգ) ոչ հեռու գտնվող եկեղեցում, ոստիկանությունը ժամանել է պատահարի վայր: Այդ մասին հայտնել է BNO News հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներ։
ԵՄ -ն ու հավաքական Արեւմուտքը մի օր չտեսանք «շուխուր» անեն,որ ԵՄ անդամ Կիպրոսի 38 տոկոսը 1974-ից Թուրքիայի կողմից օկուպացված է ու ծանր սանկցիաներ կիրառեն թուրքերի նկատմամբ։
Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 2465-ով: Մահացել է 25 մարդ։
Թուրքիայում գործող «Artıbir» հետազոտական ընկերությունը հրապարակել է թուրքական քաղաքական ուժերի վարկանիշը ցույց տվող վերջին սոցհարցման արդյունքները։
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 224 քաղաքացի, մահերի թիվն, այսպիսով` երկրում հասել է 136 հազար 390-ի:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության պահուստային ֆոնդից 1 մլն լարի (շուրջ 318 հազար ԱՄՆ դոլար) կտրամադրի Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքով տուժած անձանց կարիքները հոգալու համար:
168.am-ի հետ զրույցում վրացի Վրաստանի Ռազմավարական վերլուծության կենտրոնի առաջատար վերլուծաբան, քաղաքագետ Գելա Վասաձեն ասաց, որ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության դաշնակիցն է, Ռուսաստանի ղեկավարած կառույցների անդամ, ու հասկանալի է, որ ՀՀ ղեկավարությունը պետք է փորձի առավելագույնն անել, որպեսզի շատ չներքաշվի այս ամենում:
«Մեր հասարակական դիսկուրսում բավական չէր սևերի ու սպիտակների բաժանումը, հիմա էլ ի հայտ են եկել ռուսական և ուկրաինական շահերը սպասարկողները, որոնք բացարձակապես կապ չունեն հայկական շահի հետ, և դա նողկալի է»,- նկատեց քաղաքագետը։
Գերմանիայի ԱԳ նախարարը նաև ավելացրել է, որ ԵՄ-ն միշտ եղել է տուն, որի դռները բաց են, իսկ Ուկրաինան եվրոպական տան մի մասն է:
«Դոնբասում ցեղասպանության է ենթարկվում գրեթե չորս միլիոն մարդ, որոնք չեն աջակցել պետական հեղաշրջմանը»,- հայտարարեց Պուտինն ու այս հիմքով էլ օրեր առաջ պաշտոնապես ճանաչեց Լուգանսկի և Դոնեցկի անկախությունը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրի՝ Եվրոպական միությանն անդամակցելու դիմում է ստորագրել: Այս մասին փետրվարի 28-ին հայտնել է «Ժողովրդի ծառա» ուկրաինական կուսակցության մամուլի ծառայությունը:
Նա տեղեկացրել է, որ կողմերը քննարկել են մոտ ժամանակահատվածում հաջորդ հանդիպումն անցկացնելու հնարավորությունը, որի ընթացքում վերը նշված հարցերը կոնկրետացվելու են:
Շվեյցարիան Ռուսաստանի դեմ կկիրառի այն բոլոր պատժամիջոցները, որոնք ավելի վաղ սահմանել է Եվրամիությունը, և կարգելափակի ակտիվները: Այս մասին փետրվարի 28-ին Բեռնում կայացած մամուլի ասուլիսին ասել է Շվեյցարական համադաշնության նախագահ Ինյացիո Կասիսը:
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցություններն ավարտվել են: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը ՝ հղում անելով իր աղբյուրներին:
Պարետային ժամի ընթացքում քաղաքացիները տնից կարող են դուրս գալ միայն օդային ազդանշանի դեպքում:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում ռուս-ուկրաինական պատերազմի քարոզչական հատվածի, տարածաշրջանում առկա զարգացումների, Հայաստանի համար հնարավոր վտանգների և սպառնալիքների վերաբերյալ զրուցել ենք մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի հետ:
Հանդիպման շրջանակներում կողմերը պետք է բարձրացնեին եվրոպական տնտեսական ինքնիշխանության հարցերը՝ հաշվի առնելով Ուկրաինայի իրադարձությունները:
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
Նա նշել է, որ Ուկրաինա է հասել դեղերի խմբաքանակ, ինչը Սլովակիայի՝ Ուկրաինային օգնության մի մասն է միայն: Նախարարի խոսքով՝ հանրապետության իշխանությունները ևս ռազմական օգնություն են ցուցաբերել Ուկրաինային:
Առհասարակ հռչակագիրը քաղաքական իմաստով նաև թույլ է տալիս Ադրբեջանին պահելու ավելի, եթե ոչ՝ վերահսկողության, ապա՝ կանխատեսելիության դաշտում, այդ թվում՝ տնտեսական քաղաքականության տիրույթում, բայց ինչ վերաբերում է բնական գազին, նավթին, այստեղ ակնհայտ է, որ Ադրբեջանը որևէ պարագայում և օբյեկտիվորեն ի վիճակի չէ այլընտրանք դառնալ ՌԴ-ին կամ մրցակցել նրա հետ:
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չպետք է խտրականության ենթարկվի իր ծագման, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ համոզմունքների, ազգային ծագման կամ այլ պատճառներով, հայտարարել է
«Այս ամենը շարունակական բնույթ կրեցին նաև 44-օրյա պատերազմի ընթացքում։ Ցավոք, պետական մակարդակով մենք դեռևս այս հարցերին՝ կոնկրետ ադրբեջանական կեղծարարությանը հակահարված հասցնելու առումով ընդհանուր մշակված հայեցակարգ չունենք։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հունվարի 20-ին հայտնել էր, որ Հայաստանը նույնպես հրավիրված է 2022 թվականի մարտի 11-13-ն անցկացվելիք Անթալիայի դիվանագիտական ֆորումին:
Երեկ Եվրոպական միությունն ամբողջովին փակեց իր օդային տարածքը Ռուսաստանի Դաշնության ինքնաթիռների համար։
Փետրվարի 28-ին Բարսելոնում բացվել է Շարժական ինդուստրիայի համաշխարհային կոնգրեսը (Mobile World Congress, MWC), հաղորդվում է կոնգրեսի Twitter-ում։ Ստուգատեսը կաշխատի մինչեւ մարտի 3-ը: Բացման արարողությանը ներկա էին Իսպանիայի Ֆիլիպ VI թագավորը եւ կառավարության ներկայացուցիչ Պեդրո Սանչեսը: