Բաժիններ՝

Բրիտանացի զինվորականներն Ուկրաինայում տեղակայվելու դեպքում չեն մասնակցի մարտական ​​գործողություններին

Ուկրաինայում տեղակայվելու դեպքում բրիտանական զորակազմի նպատակը կլինի ուկրաինական բանակի պատրաստումը, այլ ոչ թե մասնակցությունը մարտական գործողություններին: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլիին։

«Մենք ակնկալում ենք, որ այդ նպատակները կուղղվեն Ուկրաինայի ժամանակակից և մարտունակ զինված ուժերի վերականգնմանը, այլ ոչ թե մարտական ​​գործողությունների անցկացմանը», – ասել է նախարարը։

Հիլին պատասխան նամակ է գրել երկրի պաշտպանության ստվերային նախարար Ջեյմս Քարթլիջին (այն հայտնվել է հրատարակության տրամադրության ներքո), որն առաջարկում է «կամեցողների կոալիցիայի» զորակազմի համար նախատեսել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթների պահպանումից նահանջելու հնարավորություն՝ բրիտանական զորքերի դեմ Ռուսաստանի հնարավոր դատական հայցերից խուսափելու համար։

The Telegraph-ը հիշեցնում է, որ մարտին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը զորակազմի առաքելությունը բնութագրել էր որպես «զսպող ուժ»՝ հայտարարելով, որ բրիտանական «զորքերը գտնվելու են ցամաքում, իսկ ինքնաթիռները՝ երկնքում»։

Հիլին նշել է, որ բրիտանացի զինվորականների մասնակցության պլանավորումը կենտրոնացած է Ուկրաինային օգնություն ցուցաբերելու վրա՝ «վերստեղծելու այնպիսի բանակ, որը կարող է զսպել ապագա ռուսական ագրեսիան»։

Ըստ հրապարակման՝ ակնկալվում է, որ «բրիտանական զորքերը կտեղակայվեն երկրի արևմուտքում, սահմաններից հեռու»։

Քարթլիջի կոչին ի պատասխան, որը վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, Հիլին գրել է. «Մենք պատշաճ կերպով հաշվի կառնենք կոնվենցիայի դրույթները կոալիցիոն ուժերի կամավոր տեղակայման մանրամասները մշակելիս»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930