Բաժիններ՝

Իրանի Գիլանի նահանգում 9 մարդ է զոհվել Իսրայելի հարձակումից հետո

Առնվազն ինը մարդ է զոհվել, 33-ը՝ վիրավորվել իսլամական հանրապետության հյուսիսի Գիլանի նահանգում հունիսի 24-ի առավոտյան Իսրայելի հարձակումից հետո տեղի ունեցած պայթյունների հետևանքով:

Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով նահանգի իշխանություններին։

«Այսօր առավոտյան ահաբեկչական հարձակման հետևանքով ամբողջությամբ ավերվել է չորս բնակելի շենք, իսկ պայթյունից վնասվել են նաև մեծ քանակությամբ մոտակա շենքեր: Այդ հարձակման  հետևանքով զոհվել է 9 խաղաղ բնակիչ, 33-ը՝ վիրավորվել», – հաղորդել են նահանգային իշխանությունները։

Իսրայելն իր հերթին հայտնել է իրանական հարվածներից առնվազն 4 զոհի մասին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կողմերը հրադադարի համաձայնություն են ձեռք բերել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս