ՀՀ ԱՆ Առողջապահական պետական տեսչության Զվարթնոց միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի համաճարակաբանների կողմից հեռակառավարման ջերմացույցով ուղևորի մոտ հայտնաբերվել է բարձր` 39.2 աստիջան ջերմություն, ընդհանուր թուլություն և տենդի նախանշաններ։
Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում և Ճամբարակ քաղաքում արձանագրված սննդային թունավորման հետևանքով նոր հիվանդներ չեն հայտնաբերվել։ 55 տուժածից 51-ը Վահան գյուղից է, 4-ը` Ճամբարակից:
ԼՂՀ Ստեփանակերտի «Շտապօգնության կայան»-ը հագեցած է բժշկական պարագաներով, սարքավորումներով, շտապօգնության 3 սանիտարական նոր մեքենաներով:
«Մեր նպատակը կլինիկական լաբորատորիաների հավատարմագրումն է, և այս ենթատեքստում շատ կարևոր է կլինիկական ռեֆերենս լաբորատորիայի առկայությունը»,-ասաց Արմեն Մուրադյանը` հույս հայտնելով, որ արդյունավետ համագործակցությունը լավ հիմք կհանդիսանա հետագա ծրագրերի իրականացման համար։
Իսրայելից Հայաստան ժամանած MVI բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Նատալյա Հեդվաթը ՀՀ առողջապահության նախարարությունում ներկայացրեց իրենց երկրի առողջապահական համակարգի կազմակերպման փորձը: Մասնավորապես նա անդրադարձավ համակարգի ֆինանսավորման սկզբունքներին:
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում վերաբացվեց նորոգված վիրաբուժական բաժանմունքը, որն անվանակոչվեց Հայաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, անվանի վիրաբույժ Վիկտոր Ափոյանի անունով:
Ժողովրդի, պետության վիճակն ուղղակիորեն կախված է կառավարման համակարգից՝ լավ կառավարման համակարգի դեպքում՝ կեցության մակարդակը բարձր է լինում, վատ կառավարման համակարգի դեպքում՝ հակառակը:
2015թ. մինչ օրս գրանցվել է օձի խայթոցի 14 դեպք (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 13 դեպք): ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունն օձի խայթոցի վերաբերյալ առաջին ահազանգը ստացել է մարտի 3-ին:
Երևանում մեկնարկած երկօրյա «Եվրասիական տարածաշրջանում կեղծ դեղամիջոցների դեմ պայքարի արդի ասպեկտներ» թեմայով տարածաշրջանային գիտաժողովի շրջանակում ստորագրվեց կեղծ դեղամիջոցների դեմ պայքարում համագործակցության Հուշագիր։
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում բուժում ստացող փոքրիկներին: Նախարարը հետաքրքրվեց երեխաների առողջական վիճակով, զրուցեց բուժանձնակազմի և երեխաների ծնողների հետ:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկա գտնվեց Մեծամորի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի բացմանը: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, ՀՀ ԱՆ «Ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Նելսոն Զուլոյանի և մարզի առողջապահության ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ նախարարը շրջեց պոլիկլինիկայում, ծանոթացավ կաբինետների, լաբորատորիայի հագեցվածությանը, զրուցեց բուժանձնակազմի հետ:
Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում մեկնարկել է Հայաստանի Բժշկական գիտությունների ակադեմիայի արտագնա նիստը։
Արմավիրի մարզի թիրախային մանկապարտեզներից այսօրվա դրությամբ հոսպիտալացման նոր դեպքեր չեն արձանագրվել։ Հիվանդանոցային բուժում ստացող երեխաներից 2-ն ապաքինված դուրս է գրվել։
Մայիսի 18-ին տեղեկատվություն է ստացվել, որ բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք են հոսպիտալացվում 3-6 տարեկան երեխաներ: Բոլորի մոտ նկատվել են նույն ախտանշանները` լուծ, փսխում, ջերմություն և ընդհանուր թուլություն։ Բոլոր երեխաները հաճախում են Արմավիր քաղաքի թիվ 9 և թիվ 6 մանկական նախադպրոցական կազմակերպություններ:
Նկատի առնելով 2014թ. տեղի ունեցած մի շարք դեպքերը, մասնավորապես Եղվարդի մանկապարտեզում երեխաների զանգվածային թունավորումը, կառավարությունը վերացրել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջության պահպանման տեսչության դպրոցներում և նախադպրոցական հիմնարկներում ստուգում անցկացնելու արգելքը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք մայիսի 8-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքից Արմավիր բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք էր հոսպիտալացվել 12 երեխա։ Բոլորը` Ալաշկերտ համայնքի մանկական նախադպրոցական կազմակերպության սաներ։
Շվեյցարիայի Ժնև քաղաքում մայիսի 18-ից 26-ը անցկացվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության 68-րդ համագումարը, որին Հայաստանից մասնակցում է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը:
ՀՀ առողջապահության նախարարությունն այսօր տեղեկատվություն է ստացել, որ Արմավիր քաղաքի թիվ 9 մանկապարտեզի 6 սան մայիսի 15-ից 18-ն ընկած ժամանակահատվածում աղիքային գանգատներով դիմել է Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք։
«35-68 տարեկան անձինք կարող են այցելել պոլիկլինիկա և անցնել անվճար հետազոտություններ ու որոշել զարկերակային ճնշման և արյան մեջ գլյուկոզայի մակարդակը: 30-60 տարեկան կանայք էլ կարող են անվճար անցնել արգանդի պարանոցի սքրինինգ»:
Սննդի մասնագետ, մի քանի գիտական հոդվածների հեղինակ Քերի Գանսը պարզաբանում է, թե ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ արագ սնունդ ենք ուտում, և ինչ երկարաժամկետ հետևանքներ է թողնում այն մեր օրգանիզմի վրա:
ՀՀ տարածքում արգելված թմրանյութերի և հոգեմետ նյութերի ցանկում ներառելվել է համաշխարհային թմրաբիզնեսի նոր սերնդի դիզայներական «Սփայս» անվամբ թմրամիջոցները:
Երեկ ուշ երեկոյան ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանն այցելեց Արմավիր բժշկական կենտրոն։ Այդ ժամանակ արդեն հոսպիտալացվել էին նաև ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում հայտնաբերված ևս 5 հիվանդը։
Առողջապահության նախարարությունը մշտապես ձգտում է բարելավել առողջապահական հիմնական ցուցանիշները։ Այդ ենթատեքստում կարևորվում են բնակչության առողջության պահպանումն ու հիվանդությունների ախտորոշման դեպքում դրանց արդյունավետ բուժումը։
Հաշվի առելով, որ դեղն առաջին հերթին սոցիալական նշանակության ապրանք է, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը դեղարտադրողների հետ շարունակական հանդիպումների ժամանակ հորդորում է վարել դեղերի գները զսպող քաղաքականություն:
2015 թվականից հունվարից սոցիալական փաթեթի նոր բաղադրիչի ներդրումն առողջապահության ոլորտի ընդհանուր քաղաքականության բաղկացուցիչներից է: Այն միտված է ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտանբերմանն ու կանխարգելմանը։
Շաքարային դիաբետի ժամանակ դիետան և ճիշտ սննդակարգը կարևոր դեր են խաղում, քանի որ շաքարային դիաբետը հիվանդություն է, որը կապված է նյութափոխանակության խանգարման հետ:
Հիշյալ դեղերի գրանցումն ավավեր է ճանաչվել մարկետինգային նկատառումներից ելնելով:
Այս տարվա մարտի 1-ից մեր երկրում ուժի մեջ է մտել «Երեխաներին կրծքով սնուցման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքը, որի կիրարկմամբ, այսուհետ արգելվում է նորածիններին անտեղի արհեստական կերեր տալը:
Ներվիրահատական ճառագայթային թերապիան (IORT) ոչ միայն ավելացնում է հիվանդների ապաքինվելու հնարավորությունները, այլ նաև թույլ է տալիս պահպանել առողջ հյուսվածքները և զգալիորեն կրճատել ստանդարտ ճառագայթային թերապիայի կուրսը:
Ֆոլաթթվի և քաղցկեղի հնարավոր կապի պարզաբանման ուղղությամբ իրականացվել են հազարավոր փորձարարական և համաճարակաբանական հետազոտություններ: Նշենք, որ այն հետազոտությունները, որոնք կապ են ենթադրում ֆոլաթթվի և քաղցկեղի միջև, դիտարկում են լաբորատոր փորձերում կիրառված կամ մարդկանց կողմից ընդունած ֆոլաթթվի (հավելումների և/կամ հարստացված սննդամթերքի ձևով) այնպիսի քանակներ, որոնք 4-ից 10 անգամ գերազանցում են միջազգայնորեն առաջարկվող թույլատրելի օրական չափաքանակները։