
Վնասվածքներով 797 անձ դիմել է հիվանդանոց և պոլիկլինիկաներ

Երևանում 2015թ. դեկտեմբերի 31-ից մինչև 2016թ. հունվարի 10-ը շտապօգնության ծառայությունը սպասարկել է 9611 կանչ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը: Նրա խոսքով՝ կանչերից 75-ը վերաբերել է վնասվածքներին: «Անցյալ տարվա համեմատ այս թիվը չի աճել»,- ասաց նա:
Ընդհանուր առմամբ հանրապետության տարածքում հիվանդանոց և պոլիկլինիկաներ վնասվածքներով դիմել է 797 անձ, որոնցից 15 տոկոսը հիվանդանոց է ընդունվել շտապօգնության ծառայության միջոցով: