Առողջապահության նախարարությունն առաջարկում է մեկ շաբաթով երկարացնել արձակուրդները

ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է ձմեռային արձակուրդները երկարացնել ևս մեկ շաբաթով: Այս մասին այսօր կառառավարության նիստից առաջ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նախարարի խոսքով՝ առաջարկը պայմանավորված է նրանով, որ սուր շնչառական վարակներով հիվանդացության հիմնական դեպքերը գրանցվում են մինչև 18 տարեկան երեխաների մոտ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հանձնարարեց կարգավորել այդ հարցը:

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարության առաջարկով արդեն իսկ մեկ շաբաթով հետաձգվել էին ձմեռային արձակուրդները: Արմեն Մուրադյանն ասաց, որ դա տվել է իր արդյունքները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031