ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն ընդունել է «Mission East Armenia» հայաստանյան առաքելության պատվիրակությանը` Դանիայի գրասենյակի գլխավոր մենեջեր Կիմ Հարթսներին, տարածաշրջանային տնօրեն Արմեն Բեժանյանին, Գերմանիայի գրասենյակի մենեջեր Յանա Գոպելին, «Թունֆենկյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Ռաֆֆի Դուդակլյանին:
«Օրինակ՝ ասթմայով հիվանդներին խորհուրդ է տրվում ամռանն այցելել ավելի չոր կլիմա ունեցող հանգստյան գոտիներ, օրինակ՝ Ջերմուկ, Հանքավան»,- ասաց նա:
Վրաստանի կառավարության կողմից նվիրաբերված ժամանակակից «Սովալդի» դեղով հեպատիտ Ց-ով հազար հիվանդի բուժման ծրագիրը ընթացքի մեջ է։ Նախարարության կողմից մշակված չափորոշիչներին համաձայն հստակեցվել է բուժման ենթակա հիվանդների ցանկը։
Ծրագրի շրջանակում բոլոր կենսաթոշակառուների, «Փարոս» ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկվածների և հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար աչքի կատարակտի վիրահատությունները, ներառյալ` ոսպնյակի արժեքը, կլինեն անվճար։
«Եթե 3 ժամվա ընթացքում հասցնենք քայքայել այդ տրոմբը, ուղեղի նկատելի հատված հնարավոր կլինի փրկել մեռուկացումից: Ներկայումս տրոմբը քայքայող դեղ կա, որը Հայաստանում արժե հազարավոր դոլարներ, և ոչ բոլոր հիվանդներն են կարողանում կարճ ժամանակում ձեռք բերել»:
«Ցրված սկլերոզ հիվանդությունն ունեցողների օրգանիզմում ինչ-որ բան գնում է ոչ այնպես, ինչպես պետք է, իմունիտետն ինչ-որ սխալ ունի, դեֆեկտ ունի, որի պատճառով դադարում է ճանաչել սեփականը, այն ընկալում է՝ որպես օտար, վիրուս, և սկսում է ոչնչացնել սեփական հյուսվածքը»,- ասաց Նունե Եղիազարյանը:
«2015թ.-ից հետո լուրջ համաճարակային իրավիճակ չենք ունեցել։ 2015թ. մեզ համար շատ ծանր տարի էր, իսկ հիմա նախադրյալ չունենք, որ կարողանանք կանխատեսել, այս կամ այն հիվանդության բարձրացման ցուցիչներ չունենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը:
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հիվանդություններից առաջացած բոլոր մահերի կառուցվածքում ոչ վարակիչ հիվանդությունները կազմում են շուրջ 80% (սրտանոթային հիվանդություններ՝ 48%,չարորակ նորագոյացություններ՝ 20.6%, շաքարային դիաբետ՝ 4.8%):
ելանոման մաշկի գույն արտադրող պիգմենտների՝ մելանոցիդների ուռուցքային պրոցես է: Այդ բջիջները, բացի մաշկից, կարող են տեղակայված լինել նաև լորձաթաղանթների, բերանի խոռոչի, միզասեռական համակարգում, հատկապես արգանդում, բարակ աղիներում, աչքի ցանցաթաղանթում, բբի մեջ:
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հրավերով և աջակցությամբ Հայաստան է այցելել բարձրակարգ պրոֆեսոր, ԱՄՆ-ի Nashville, TN Inner Vision Womens Ultrasound հոսպիտալի ղեկավար Ֆիլիպ Ջենթին, ով պրենատալ ախտորոշման ասպարեզում ակնառու գիտնականներից մեկն է աշխարհում: Նրա կողմից մշակված ֆետոմետրիկ սանդղակները տեղադրված են յուրաքանչյուր օգտագործվող ուլտրաձայնային սարքում:
«Մի հիվանդի հաշվարկով՝ 3 ամսվա կուրսը հասնում է մոտ 86 հազար դոլարի, որը բերում է 100 տոկսանոց բուժման։ Հայաստանում ունենք շուրջ 2500 հիվանդ, որից 1000-ը՝ մոտավորապես 40 տոկոսը, այս ծրագրի շրջանակներում լիարժեք և վերջնական բուժում կստանան»:
«Բժշկություն գնում են նվիրյալները, բայց նվիրյալներն ընտանիք պահելու խնդիր ունեն, և այդ ուղու վրա նրանք սկսում են օտար լեզուներ սովորել, և առավել տաղանդավորները լքում են Հայաստանը։ Մենք իրենց Հայաստանում պահելու պետք ունենք։ Հենց այդ պատճառով ես ցանկանում եմ, որ բժիշկներ-հասարակություն երկխոսությունը մի փոքր ավելի դրական հունով գնա»։
Եվրոպայի 13 երկրներում գրանցվել է հեպատիտ A-ի բռնկում, արձանագրվել է հիվանդության 674 դեպք՝ կրկնակի ավելի, քան մեկ ամիս առաջ:
ԼՂՀ առողջապահության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ ցանկացողները կարող են նշված օրերին համապատասխան փաստաթղթերով դիմել Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունք կամ զանգահարել /047/ 95-17-99 հեռախոսահամարով:
ՀՀ-ում ներկայում սրտի անվճար և արտոնյալ վիրահատություններն իրականացվում են բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված (36 և ավելի անապահովության միավոր ունեցող) անձանց, սոցիալական փաթեթի շահառուներ հանդիսացող զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին, պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողներին:
Գրանցման գործընթացի տևողությունը՝ հայտը ստանալուց մինչև հավաստագրի տրամադրումը չպետք է գերազանցի 210 օրը:
Ուռուցքաբանի խոսքով` քաղցկեղի սկզբնական փուլում 1-2 օրվա ընթացքում արդեն իսկ կարող է ախտորոշվել հիվանդությունը:
Պատվաստանյութը, որը հայտնի է RTS,S եւ «Մոսկիրիկս» անվանումներով, իմունային համակարգին սովորեցնում է գրոհել այն միկրոօրգանիզմների վրա, որոնք մարդուն փոխանցվում են մոծակների կծելու հետեւանքով եւ առաջացնում են մահացու վտանգավոր հիվանդություն:
«Գենետիկայի կենտրոնում ներդրված ախտորոշիչ համակարգի միջոցով հստակ կարելի է տեսնել ալերգիաների տարածվածության փոփոխությունը: Լաբորատոր տվյալները ցույց տվեցին, որ Հայաստանում հիմնականում տարածված են խոտաբույսերի ծաղկափոշիներով պայմանավորված ալերգիաները: Փորձը ցույց է տալիս, որ վերջին տարիներին ալերգիկ հիվանդություններով հիվանդների դիմելիությունն ավելացել է: Դա նախ կապված է այն հանգամանքի հետ, որ բնակչությունն ավելի իրազեկ է դարձել, երկրորդը` բժիշկների համար ախտորոշումն ավելի հեշտ է դարձել»,- ասաց Սևան Իրիցյանը:
Ավելի ճիշտ է աշխատանք տանել քաղցկեղի եւ նմանատիպ հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ, քան գումարներ ծախսել բուժման վրա: Երևանի պետական բժշկական համալսարանի եւ Ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ հրավիրված քաղցկեղը վերապրածների կոնգրեսի ընթացքում նման կարծիք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը:
Հայկական GetTreated ստարտափի բլոգն իր օգտատերերին է պատմել բժշկական այն կարևոր հայտնագործությունների մասին, որոնք ստեղծել են հայ գիտնականներն ու բժիշկները:
«Ես ակնկալում եմ, որ շատ արագ՝ դուք որոշեք, թե որն է իրականում պետք, մի քանի կլինիկա փորձեք տալ կառավարման և մեկ-երկու ոչ հայաստանյան, միջազգային օպերատոր բերեք, ուղղակի մշակույթ փոխեք»:
Շաքարային դիաբետ ունեցող երեխաներին և երիտասարդներին անվճար ինսուլին ստանալու իրավունքի իրացումը պատշաճ մակարդակով ապահովելու նպատակով կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում:
«Ես խոսել եմ հայ տրանսպլանտոլոգների թիմի ղեկավար, պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանի հետ: Նա փոխանցեց, որ հիվանդների առողջական վիճակը համապատասխանում է իրականացված վիրահատությանը: Ասացին, որ առողջական վիճակը նորմայի մեջ է: Այս փուլում այսքանն են կարող ասել, հույս ունենք, որ սկսած գործի սկիզբը դրական կլինի»,-ասաց Ծաղիկ Վարդանյանը:
Մեր մասնագետները բազմիցս հավաստիացրել են, որ զիպրեքսային փոխարինող տարբեր դեղերով բուժվող շատ ավելի մեծաթիվ հիվանդներ դժգոհություններ չեն ունենում։ Ի դեպ, նրանց տրամադրվող այլ անվանումներով դեղերի ազդող նյութն օլանզապինն է։
«Հիվանդը, ով վստահեց իր առողջությունը բժիշկներին, կին է Արցախից, ով պետք է մեկներ արտերկիր` նույն վիրահատությունը կատարելու նպատակով: Երկրորդ հիվանդը տղամարդ է, ում մոտ եւս քիմիաթերապիայից հետո հիվանդությունը կրկնվել էր»,-ասաց նա:
Աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններն են` լուծը, թուլությունը, սրտխառնոցը, փսխումը, որոնք կարող են ուղեկցվել նաև ջերմության բարձրացմամբ։
«Դեղերն ուղարկվում են պոլիկլինիկաներ, և տեղում իրականացվում է ներքին բաշխում: Մենք տալիս ենք խրոնիկ հիվանդությունների դեղերը՝ անկախ նրանից՝ անձը պատկանում է որևէ սոցիալական խմբի, թե ոչ: Որոշակի սոցիալական խմբերի պատկանող անձինք ևս ստանում են դեղեր, որոնք նշանակվում են առաջնահերթության կարգով»,- նշեց Մարինա Հարությունյանը:
Առողջապահության նախարարությունում քննարկվում են մոտ երկու տասնյակից ավելի ներդրումային ծրագրեր: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին երեկ ասել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
Խոսելով բժշկական պարտադիր ապահովագրության մասին՝ նա նշել է, որ ՀՀ կառավարություն կներկայացվի փաթեթ, համաձայն որի պետությունն իր վրա կվերցնի երկրի սոցիալապես անապահով խմբերի՝ 1,2-1,5 մլն բնակչության ապահովագրավճարի փոխհատուցումը: