Նորագոյացություններից և շնչառական օրգանների հիվանդություններից մահացությունը Հայաստանում նվազել է
Բարձր մահացություն ունեցող նորագոյացություններից և շնչառական օրգանների հիվանդություններից մահերը Հայաստանում նախորդ տարվա հունվար-դեկտեմբերին նվազել են:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2017-ին նորագոյացությունների հետևանքով գրանցվել է 5 606 մահ՝ նախորդ տարվա 5 695-ի համեմատ: Շնչառական օրգանների հիվադնություններից մահացել է 1 673 մարդ՝ 475-ով ավելի քիչ, քան նախորդ տարի:
Բարձր մահացության պատճառ են շարունակում մնալ արյան շրջանառության համակարգի հիվանդությունները: Նախորդ տարի այս հիվանդություններով գրանցվել է 1 5234 մահ՝ 2016-ի 1 3571-ի համեմատ: