Դիետոլոգը թվարկել է քունը բարելավող մթերքները

Սննդաբան Լյուդմիլա Դենիսենկոն «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում թվարկել է քունը բարելավող մթերքները:

shantnews-ի փոխանցմամվբ՝ մասնագետն ասել է, որ մեղրով մեկ բաժակ տաք կաթը կարող է մեղմ և անվտանգ քնաբերի դեր ունենալ։ Նա նաև նշել է, որ եթե ըմպելիքը խմեք չոր բանանի կամ խուրմայի հետ, ապա շատ ավելի հեշտ կլինի քնել։

Դենիսենկոյի խոսքով՝ երբ քաղցի զգացումը թույլ չի տալիս քնել, կարելի է ավելի շատ կալորիականությամբ մթերքներ օգտագործել՝ հարուստ տրիպտոֆանով։ Նա պարզաբանել է, որ նման ապրանքների թվում է հնդկահավը։

«Եթե զգում եք, որ չեք կարողանում քնել, ապա ձեզ կօգնի հացահատիկով հացի վրա սենդվիչը՝ հնդկահավի կտորով», – ասել է փորձագետը:

Սննդաբանը հավելել է, որ անանուխի, կիտրոնի բալզամի կամ երիցուկի հիմքով բուսական թեյերը կօգնեն հանգստանալ քնելուց առաջ։ Նա նաև խորհուրդ է տվել քնելուց առաջ չօգտագործել դեղին պանիրներ, շոկոլադ, գերհասունացած բանան և ապխտած ձուկ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930