
Բժիշկները պատմել են, թե ինչ կլինի օրգանիզմի հետ, եթե ամեն օր գարեջուր խմեք

Բժշկական գիտությունների թեկնածու, սրտաբան Վադիմ Ժուկն ասել է, որ ամեն օր գարեջուր խմելը կարող է հանգեցնել սրտի լուրջ խնդիրների։
Ըստ փորձագետի՝ մարդն արագ է վարժվում գարեջրին: Այս ըմպելիքը կանոնավոր օգտագործման դեպքում կարող է քայքայել սրտանոթային համակարգը։
«Բժիշկները գարեջուր խմողների մոտ ախտորոշում են կարդիոմիոպաթիա, որը կարող է հանգեցնել սրտի անբավարարության: Առիթմիաները նույնպես հազվադեպ չեն»,- բժշկի խոսքերն է մեջբերում «Доктор Питер»-ը:
Գարեջրից կախվածությունը նաև հիպերտոնիա է առաջացնում և վնասում է էնդոկրին համակարգը։ Գարեջրի կանոնավոր օգտագործումը կարող է առաջացնել ներքին օրգանների գիրություն, խանգարված ածխաջրային նյութափոխանակություն և զարգացնել 2-րդ տիպի շաքարային դիաբետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը