Բաժիններ՝

3 սխալ, որոնք խանգարում են նիհարել

Բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը «Ռոսիա 1» ալիքի «Ամենակարևորի մասին» հաղորդման եթերում նշել է սննդային երեք սահմանափակում, որոնք ոչ թե օգնում են, այլ խանգարում ավելորդ կիլոգրամների դեմ պայքարին։ Вести պարբերականի փոխանցմամբ՝ տարածված սխալների մասին խոսել է նաև գաստրոէնտերոլոգ, սննդաբան Օլգա Երմոշինան։

Փորձագետի կարծիքով՝ առաջին սխալը չմտածված սովն է։

«Մեր նյութափոխանակությունը դանդաղում է, օրգանիզմին սկսում է թվալ, թե դժվար ժամանակներ են եկել, և սկսում է կուտակել։ Բացի այդ, նաև հոգեբանորեն է դժվար է դիետա պահել, ինչը հանգեցնում է «խափանումների»,- ըստ shantnews-ի՝ ասել է բժիշկը։

Բժիշկ Մյասնիկովն ընդգծել է, որ նվազագույնը կարելի է ընդունել օրական 800 կալորիայի։ Ինչպես նշել է բժիշկը, երբ մարդը «կոտրվում է», քաշը նույնիսկ ավելի մեծ կլինի, քան սննդակարգ պահելուց առաջ էր։

Մասնագետները նաև նշել են, որ երբ ծոմ ենք պահում, մենք սահմանափակում ենք ոչ միայն կալորիաները, այլև սննդանյութերի քանակը։

«Մենք վիտամիններ չենք ստանում, միկրոէլեմենտներ չենք ստանում, այդ իսկ պատճառով օրգանիզմը չի կարողանում նորմալ գործել»,- ասել է մասնագետը։

Երկրորդ սխալը ճարպերի քանակի սահմանափակումն է։

Մեր օրգանիզմին անհրաժեշտ են ճարպեր՝ ճարպային լուծվող վիտամինները կլանելու համար: Նաև ճարպերը նպաստում են լեղու արտազատմանը։ Բժիշկ Մյասնիկովը բացատրել է, որ անհրաժեշտ է օգտագործել «ճիշտ» ճարպեր՝ պոլիչհագեցած ճարպաթթուներ։ Դրանք նվազեցնում են դեմենցիայի և սրտի հիվանդությունների վտանգը:

Երրորդ սխալը ճիշտ սնունդն է՝ առանց ֆիզիկական ակտիվության։

Հեռուստահաղորդավարը նշել է, որ վերջին շրջանում սննդակարգը դիտարկում են որպես համալիր երևույթ, որը պետք է ներառի ֆիզիկական ակտիվություն և սննդակարգի պահպանում։

«Ֆիզիկական ակտիվությունը պետք է չափավորված լինի և չհյուծող։ Ծանրաբեռնվածությունը պետք է ուրախություն և դրական հորմոնների արտազատում առաջացնի», – եզրափակել է սննդաբան Օլգա Երմոշինան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս