Բաժիններ՝

Բացահայտված են կակաոյի օգուտներն ու վնասները

SM-Clinic-ի մանկական էնդոկրինոլոգ, սննդաբան Օքսանա Միխալևան պատմել է կակաոյի օգուտների ու վնասների մասին։ Այդ մասին հայտնում է Life-ը։

Մասնագետի խոսքով՝ այս ըմպելիքն իջեցնում է արյան ճնշումը, լայնացնում անոթները, նվազեցնում «վատ» խոլեստերինի մակարդակը, ինչպես նաև լավացնում է տրամադրությունը:

Միևնույն ժամանակ նա զգուշացրել է, որ ըմպելիքը չի կարելի չարաշահել: Դրա չարաշահումը հատկապես վտանգավոր է ավելորդ քաշ ունեցող մարդկանց, ինչպես նաև հղի կանանց համար։ Նա խորհուրդ է տվել ավելորդ գրգռվածություն և անքնություն ունեցող մարդկանց դադարեցնել կակաո խմելը, քանի որ ըմպելիքը կոֆեին է պարունակում։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս