Հայաստանում մեկ շաբաթում գրանցվել է Covid-19-ի 155 դեպք

Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 1839 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 155 դեպք:

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նշված ժամանակահատվածում մահվան դեպք չի գրանցվել:

Վերջին 7 օրվա ընթացքում առողջացածների թիվը կազմում է 153, ներկայում բուժում է ստանում 375 քաղաքացի:

Հայաստանում, ընդհանուր առմամբ, համավարակի ժամանակահատվածում կատարվել է 3 մլն 230 հազար 307 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 445 հազար 397 դեպք:

Առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 434 հազար 441, մահացել է 8 հազար 709 քաղաքացի:

Տեսանյութեր

Լրահոս