Բաժիններ՝

Կոսմետիկ թերությո՞ւն, թե՞ լուրջ ախտանշան․ ինչի՞ մասին է վկայում եղունգների վիճակը

Գիտնական-գերոնտոլոգներ (ծերաբան) Սվետլանա Տրոֆիմովան և Վլադիմիր Խավինսոնը «Ռոսիա 1» ալիքի «Ամենակարևորի մասին» հաղորդաշարի եթերում խոսել են եղունգների միջոցով ախտորոշման մասին, ըստ shantnews-ի՝ փոխանցում է Вести պարբերականը։

Բժիշկները հաճախ ուշադրություն են դարձնում հիվանդների եղունգներին, քանի որ դրանք շատ բան կարող են պատմել առողջական վիճակի մասին։ Եղունգները ծերացման նույնքան ակնհայտ ցուցիչ են, որքան մաշկը և մազերը։ 40 տարեկանում մարդկանց մոտ փոխվում է եղունգների հյուսվածքը, հաստությունն ու ամրությունը։ Նույնիսկ նրանց աճի տեմպերն են դանդաղում։ Եղունգների վրա ավելի հաճախ են հայտնվում հիվանդությունների տեսանելի նշաններ։

Եղունգների վրա ակոսիկները վկայում են օրգանիզմում նյութափոխանակության գործընթացների խախտման, հանքանյութերի կամ վիտամինների պակասի մասին: Դրանց առաջացման պատճառ կարող է հանդիսանալ նաև

– տարիքը,

Կարդացեք նաև

– դեղերի կողմնակի ազդեցությունները,

– սրտանոթային համակարգի աշխատանքի խաթարումը,

– խիստ սննդակարգը։

Այս դեպքում ընդհանուր խորհուրդն է մագնեզիումի և B խմբի վիտամինների (վարսակ կամ կարմիր լոբի), ցինկի (դդմի սերմեր), երկաթի (տավարի լյարդ) օգտագործումը։

Փխրունությունը կարող է առաջանալ եղունգների սնկային կամ բակտերիալ վնասվածքների պատճառով: Դրա այլ պատճառներից են.

– էնդոկրին խանգարումները (վահանաձև գեղձի պաթոլոգիաներ, շաքարային դիաբետ),

– հեմոգլոբինի ցածր մակարդակը,

– ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունները։

Շերտավորվող եղունգներ ունեցող մարդկանց համար անհրաժեշտ սննդամթերքներն են տարեկանի հացը (վիտամին B3), հունական ընկույզը (վիտամին B6), ձուն (վիտամին B7), բուլղարական պղպեղը (վիտամին C), արևածաղկի ձեթը (վիտամին E), ձողաձկան լյարդի յուղը (վիտամին D):

Իսկ եղունգների վրա սպիտակ բծերի առաջացման պատճառները հետևյալն են.

– վիտամին A-ի պակասը,

– նյարդային հյուծվածությունը, քնի խանգարումը,

– խիստ սննդակարգը, թերսնուցումը։

Այս դեպքում խորհուրդ է տրվում հնարավորինս շատ օգտագործել վիտամինով A-ով (կարագ, մաղադանոս, դդում, հավի լյարդ) և վիտամին C-ով (բուլղարական պղպեղ, կիտրոն) հարուստ սննդամթերքներ:

Տեսանյութեր

Լրահոս