Բաժիններ՝

Սրճային դիետա. սուրճն իսկապե՞ս օգնում է նիհարել

Սուրճն առավոտյան ամենահայտնի ըմպելիքն է։ Այն անգամ օգնում է նիհարել:

Սրճային դիետայի կանոնները

Իրականում սրճային հատուկ դիետա չկա։ Եվ այն, ինչ կարող եք գտնել համացանցում, պարզապես թեմայի տատանումներ են: Սնուցման համակարգի ամենաանվնաս տարբերակը ներառում է հետևյալ սննդակարգը.

  • Նախաճաշ – մեկ բաժակ սև սուրճ՝ առանց շաքարի
  • Առաջին նախուտեստ – մեկ բաժակ սև սուրճ՝ առանց շաքարի
  • Ճաշ – թեթև ապուր, աղցան, մի կտոր խաշած հավի միս և մեկ բաժակ սև սուրճ՝ առանց շաքարի
  • Երկրորդ նախուտեստ – կաթով սուրճ
  • Ընթրիք – կաթնաշոռի մի փոքր բաժին

Ինչպես տեսնում եք, նման դիետան առողջ անվանել հնարավոր չէ։

Կարդացեք նաև

Եվ մենք խորհուրդ չենք տա նույնիսկ երկու օր հավատարիմ մնալ դրան: Սակայն, եթե, այմուամենայնիվ, ցանկանում եք հետևել սրճային դիետային, ապա Lisa.ru-ն առանձնացրել է մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն նիհարել առանց օրգանիզմին վնաս հացնելու:

Ո՞ւմ է հակացուցված սրճային դիետան

Ինչպես ցանկացած դիետա, այս մեկն էլ ունի իր սահմանափակումները: Այսպիսով, սրճային դիետան հակացուցված է ցանկացած քրոնիկ հիվանդության, ինչպես նաև ստամոքս-աղիքային համակարգի հետ կապված խնդիրներ ունենալու դեպքում։

Սրուճը և առողջ դիետան

Կարո՞ղ է արդյոք սուրճն ինքնին առողջ սննդակարգի մաս լինել: Պատասխանը դրական է։ Եթե չունեք զգայունություն և խնդիրներ ստամոքսի կամ աղիքների հետ, կարող եք սուրճ խմել օրական 3-4 անգամ:

Արդյունքում մասնագետները եզրահանգման են եկել, որ սրճային դիետան անօգուտ է, եթե բավարար չափով չեք քնում և մարզվում: Մի մոռացեք դրա մասին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Լուսանկարը՝ unsplash.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս