Բաժիններ՝

Գաստրոէնտերոլոգը խոսել է տաք թեյի վտանգավորության մասին

Շատ տաք թեյի սիրահարները կերակրափողի քաղցկեղի զարգացման վտանգի տակ են: Գաստրոէնտերոլոգ Տատյանա Էլիսեևան News.ru-ին տված հարցազրույցում պատմել է ըմպելիքի վտանգավորության մասին։

Աղբյուրի զրուցակիցը նշել է, որ տաք թեյը գրգռում է կերակրափողի զգայուն պատերը՝ առաջացնելով հյուսվածքներում բացասական գործընթացներ։

Մասնագետը խորհուրդ է տալիս չխմել եռացրած ջուր և սպասել, մինչև ըմպելիքը սառչի։ Դժվար չէ որոշել, թե երբ է թեյը բավականաչափ հովացել. անհրաժեշտ է բաժակը վերցնել ձեռքերով, եթե այն այրում է, ապա պետք է մի փոքր էլ սպասել։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս