Բաժիններ՝

Նյարդաբանը թվարկել է առողջ քնի 7 «ոսկե» կանոնները

Քունը առողջության հիմքն է, սակայն մեր ժամանակներում շատերի մոտ սթրեսի պատճառով այն խաթարված է։ Ինչ-որ մեկը չի կարողանում քնել, ինչ-որ մեկը գիշերն արթնանում է և այլևս չի կարողանում աչք փակել: Вести պարբերականի փոխանցմամբ՝ «Ռոսիա 1»-ի «Ամենակարևորի մասին» հաղորդաշարի ընթացքում նյարդաբան Անդրեյ Տյաժելնիկովը թվարկել է առողջ քնի կանոնները։ Այս մասին գրում է shantnews-ը։

Ինչպե՞ս խորը քուն մտնել, նույնիսկ եթե ձեր կյանքում սթրեսները շատ են։

– Պառկեք քնելու և վեր կացեք միշտ նույն ժամին: Նույնիսկ արձակուրդում հարկավոր է պահպանել քնի գրաֆիկը։

– Քնելուց առաջ խուսափեք գաջեթներից և հեռուստացույց դիտելուց:

– Մահճակալը պետք է քնելու տեղ լինի, այլ ոչ ուտելու, կարդալու և այլն։

– Սահմանափակեք օրվա երկրորդ կեսին սուրճի և կոֆեին պարունակող սննդամթերքների օգտագործումը (թեյ, կակաո, շոկոլադ, մատե և այլն)։

– Երեկոյան սննդակարգում ներառեք մելատոնինի արտադրությանը նպաստող սննդամթերքներ՝ մեղր, բալի հյութ, պինդ պանիր, ձու:

– Քնելուց առաջ լոգանք կամ տաք ցնցուղ ընդունեք։ Կարելի է օգտագործել հանգստացնող անուշաբույր յուղեր:

– Կատարեք հատուկ շնչառական վարժություններ:

Հիշե՛ք այս յոթ ոսկե կանոնները, և անքնությունը ձեզ չի սպառնա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս