Սննդաբանը նշել է սպիտակ բրինձ ավելի հաճախ ուտելու պատճառները
Սննդաբան Լորեն Մանաքերը առաջարկել է ավելի հաճախ ուտել սպիտակ բրինձ, քանի որ այն օգնում է ամուր ոսկորներ կառուցել և բարձրացնում էներգիան: Բրինձ ավելի հաճախ ուտելու հիմնական պատճառների մասին Լորենը խոսել է «Eat This, Not That!»-ի հետ զրույցում:
Ըստ Մանաքերի՝ սննդակարգում պարտադիր պետք է լինի սպիտակ բրինձ, քանի որ այս մթերքի 100 գրամը պարունակում է գրեթե մեկ գրամ բջջանյութ և արժեքավոր վիտամիններ ու հանքանյութեր՝ ֆոլաթթու, ֆոսֆոր, ցինկ, սելեն։ Բացի այդ, սպիտակ բրինձը ածխաջրերի և վիտամին B6-ի աղբյուր է, որի շնորհիվ հեշտությամբ կարող եք դառնալ ավելի եռանդուն։ Բացի այդ, B խմբի վիտամինները դրական են ազդում նյութափոխանակության արագության և ընդհանուր բարեկեցության վրա, ինչը ապացուցվել է ուսումնասիրությունների արդյունքում, հավելել է սննդաբանը:
Սպիտակ բրինձը սննդակարգում ներառելու մեկ այլ պատճառ էլ այն է, որ այս մթերքը հեշտությամբ ներծծվում է օրգանիզմի կողմից: Ինչպես նշել է մասնագետը, բժիշկներն այն հաճախ խորհուրդ են տալիս որպես մարսողական համակարգի և աղեստամոքսային տրակտի հիվանդությունների սննդակարգի մաս։
Պատրաստեց Անի Գաբուզյանը