
Մասնագետը նշել է, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ օրգանիզմում աղի պակասը

Սննդակարգում աղն ընդհանրապես չօգտագործելը կարող է մահացու լինել։ Նատրիումի անբավարարությունը կարող է հանգեցնել նյարդային համակարգի ախտահարումների և առաջացնել սրտային հիվանդություններ։ Այս մասին, shantnews-ի փոխանցմամբ՝ ասել է բժիշկ-սննդաբան Եվգենիա Օգանեզովան։
Առողջ լինելու համար շատերը կրճատում են աղի օգտագործումը, քանի որ աղի չարաշահումը հանգեցնում է արյան ճնշման բարձրացման և օրգանիզմում հեղուկի արգելափակման։ Սակայն աղի պակասը նույնպես առողջությանը վնաս է հասցնում։
«Աղի պակասը կարող է հանգեցնել ընկճախտի և հոգեբանական հիվանդությունների, մարսողության և սիրտանոթային հիվանդությունների, անորեքսիայի։ Աղի և հանքային միկրոէլեմենտների քրոնիկական պակասը կարող է մահվան հանգեցնել»,- ասել է բժիշկը։
Նատրիումի իոնները խթանում են օրգանիզմում աղաթթվի արտադրությունը, ինչը ստամոքսահյութի բաղադրության կարևոր մասն է։ Աղի պակասի հետևանքով առաջանում է թուլության և հոգնածության զգացողություն։